Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 399

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2024-11-09 09:56
    обзор прессы

    ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔՈՎ ՔՊ

    ՔՊ խմբակցության պատգամավորների և գործադիր իշխանության անդամների սկանդալային գիշերային նիստի, ապա նաև վարչության արտահերթ նիստի մանրամասների մասին արտահոսքերը ԶԼՄ-ներում կազմակերպվել են ոչ այլ կերպ, քան անձամբ Փաշինյանի նախաձեռնությամբ: Արտահոսքերն ունեին կոնկրետ նպատակ. հավանական ընտրողները պետք է իմանան, որ ՔՊ-ն պատրաստվում է համապետական ընտրությունների՝ ընտրողաբար բացառելով նրանց, ում ժողովուրդը չի սիրում, և ընտրացուցակի առանցքային հորիզոնականների համար ընտրելով ամենից արժանավորներին։

  • 2024-11-01 10:30
    анализ

    ՇՈՒՇԻԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ. ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ…

    «Տիգրան Մեծ» գնդի զինխորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանի ցուցմունքները հաստատված են այլ աղբյուրներով: Դրանք հանգում են նրան, որ ադրբեջանցիները Շուշիին մոտեցել են լեռնային ճանապարհով, որը նախքան 44-օրյա պատերազմը ազատել էին՝ հատելով հաստաբուն ծառերը։

  • 2024-11-01 10:03
    анализ

    ԲՀԿ-Ն ՈՒ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈ՞Վ

    Նախ Իվետա Տոնոյանը հերքեց ԶԼՄ-ների ակնարկները ընդդիմության նկատմամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքի մասին, հասկացնելով, որ առաջնորդն ինքը կարտահայտվի ընթացիկ հարցերի վերաբերյալ, երբ հարկ համարի: Ավելի ուշ Ծառուկյանը ծավալուն հարցազրույցով հանդես եկավ հայտնի թերթերից մեկում. ելույթի առաջացրած արձագանքը նվազագույն էր, իսկ Մոսկվայում Ծառուկյանի հանդիպումների մասին հաղորդագրությանը քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցներն ընդհանրապես չարձագանքեցին։ Այլ կերպ ասած, գործող քաղաքական գործչի հեղինակությունը վերականգնելու ԲՀԿ առաջնորդի ջանքերը ծիծաղելիության աստիճան անհեթեթ են։

  • 2024-10-26 08:52
    обзор прессы

    «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» 25 ՏԱՐԻ ԱՆՑ . 1999-ԻՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷՐ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՀԵՏ…

    Նախագահ Ջորջ Բուշ ավագի արխիվներում կա մի գրառում, որը վկայում է այն մասին, որ այն ժամանակ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի տարբերակ, որը հայտնի էր «Գոբլի պլան» անվանումով: Խոսքը Արցախը Մեղրիի հետ փոխանակելու մասին էր, ինչի շուրջ Օզալանը զրուցել էր ԱՄՆ նախագահի հետ։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո որոշակի շրջանակների բարձրացրած աղմուկի պահի դրությամբ հայտնի էր, որ այդ ծրագրին դեմ է արտահայտվել ոչ միայն ՀՀ ղեկավարությունը, այլև ՌԴ-ն։

  • 2024-10-24 09:00
    анализ

    ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԼՎԱՆՈ՞ՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ: ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՄՏՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ, ՈՐԻ ՎԵՐՋՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է…

    Ալեն Սիմոնյանը պնդում էր, թե խաղաղության միջպետական համաձայնագիրը կստորագրվի 2023 թվականի դեկտեմբերի վերջին, իսկ «եթե չհասցնենք, ապա 2024 թվականի հունվարին»: 2022 թվականի հոկտեմբերի 31-ին (44-օրյա պատերազմից 2 տարի անց և սեպտեմբերի 13-14 -ի ագրեսիայից մեկուկես ամիս անց) Սոչիում կայացավ Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ հանդիպումը։ ՌԴ նախագահը ձգտում էր հաստատել, որ հակամարտության կարգավորման մոդերատորը Ռուսաստանն է, այլ ոչ թե Արևմուտքը։ Հանդիպման արդյունքում ստորագրվեց ինչ-որ դեկլարատիվ հայտարարություն, որով կողմերը հաստատեցին ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքներից հրաժարման պատրաստակամությունը: Դա՝ թղթի վրա, իսկ բանավոր կերպով Ալիևը չէր թաքցնում ուժի կիրառմամբ Սյունիքով այսպես կոչված միջանցք բացելու և Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու մտադրությունները։ Մինչդեռ Հայաստանում իշխանությունների մատուցմամբ խոսում էին այն մասին, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։

  • 2024-10-11 08:24
    анализ

    Ո՞ՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱԼԻԵՎԻՆ

    Սեպտեմբերին Ալիևն ասաց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է 80 տոկոսով, իսկ հոկտեմբերին խստացրեց հռետորաբանությունը, ընդ որում առանցքային պահանջները կրկնում են 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության ղեկավարությանը ներկայացվածները, այն է՝ դադարեցնել բանակի զինումն ու համալրումը։ Փաշինյանը կատարեց այդ պահանջները. Արցախից հետ կանչվեցին ՀՀ տարածքում գրանցված զինվորականները։ Օրերս Ալիևը հրապարակավ հնչեցրեց մի պահանջ, որի իրականացման մասին մենք գրել ենք դեռևս 2019 թվականին, արձանագրելով Փաշինյանի բռնաճնշումները Հաղթանակի գեներալների նկատմամբ։ Այն ժամանակ այդ պահանջը գոյություն ուներ բանավոր պայմանավորվածությունների մակարդակով և կատարվում էր դիմակ-շոուների և զառանցական մեղադրանքների միջոցով. լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրեցին զինվորի օրապահիկը գողանալու մեջ, իսկ Տավուշի ամրաշրջանը ստեղծած գեներալ Յուրի Խաչատուրովին մեղսագրեցին սահմանադրական կարգի տապալում (մի խումբ անձանց հետ դավադիր համաձայնությամբ)։

  • 2024-10-09 09:33
    анализ

    «ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ԱՆԴՈՆ» ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ…

    44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը դեռևս հրապարակված չէ, իսկ քաղաքական շրջանակներում արդեն շրջանառվում են այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մատուցմամբ իրականացված կադրային ջարդի մանրամասները։ Ռեժիմի վերնախավի կադրային քաղաքականության վրա նրա ազդեցությանը կարող է նախանձել Փաշինյանի ականջին շշնջալու հնարավորություն ունեցող յուրաքանչյուր ոք։

  • 2024-10-02 08:28
    анализ

    2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-2018 ԵՎ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-2024…

    2018թ. հոկտեմբերի 2-ին գործադիր իշխանության ղեկավարի կոչով տեղի ունեցավ խորհրդարանի զավթումը։ Առիթը կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությունն էր, այլ կերպ ասած՝ պատգամավորական կորպուսը գործում էր իր լիազորությունների շրջանակներում։ Հոկտեմբերի 2-ին է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշանակել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողմնակիցների հավաքը Հանրապետության հրապարակում՝ ի նշանավորում բռնապետական ռեժիմի դեմ պայքարի երկրորդ փուլի մեկնարկի: Կազմակերպիչները նախատեսում են, որ ակցիան կհավաքի մոտ 80 հազար մասնակից։ Նույն օրը Փաշինյանը գնալու է խորհրդարան՝ մասնակցելու պատգամավորների և կառավարության հարցուպատասխանի նիստին: Արքեպիսկոպոսն իր կողմնակիցներին հրապարակ է հրավիրել ժամը 18:30-ին, իսկ Փաշինյանի մասնակցությամբ նիստը կսկսվի ժամը 16:30-ին:

  • 2024-09-28 11:46
    анализ

    4 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ…

    «44-օրյա պատերազմի սկզբնական հարվածներից շատ թեժ է եղել Քարվաճառի և Եղնիկների ուղղությամբ: Եղնիկներ յոթ կետով գրոհ է եղել, ավելին, քան Մատաղիսի ուղղությամբ: Ես չեմ բացառում՝ թշնամին իմացել է նաև, որ այդ զորամասերում բարձիթողի վիճակ է եղել: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ՊԲ հրամանատարը ժողով է արել բոլոր գնդերի հրամանատարների հետ ու նշել է, ասել է, որ Մատաղիսի և Ջաբրայիլի գնդերի կողմից է լինելու, եթե պրոբլեմ ունենանք, այդտեղից է լինելու, դա կարող եք Ջալալ Հարությունյանից հարցնել: Այդ ուղղությունների հրամանատարներին նշել է, որ ձեր մոտ է բարդակը, գնացեք զորքը կարգի բերեք… Երբ որ սկսվել են ամենաթեժ մարտերը, Գառնի-1 բարձունքը կարողացել է դիմադրել ընդհամենը 1 ժամ 20 րոպե: Գառնին ամենաբարձր բարձրունքն է՝ իշխող դիրք ունի»,- պատմել է մարտական գործողությունների մասնակից, Մատաղիսի անկման ականատես Ավետիս Ավետիսյանը:

  • 2024-09-24 08:30
    перечень фактов

    ՈՐՊԵՍԶԻ ՀԻՇԵՆՔ…

    2020թ. նոյեմբերի 3-ի գիշերը հակառակորդի ԱՕԹՍ-ների գրոհի հետևանքով զոհվեց Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Գրիգորյանը: Զոհվելուց քիչ առաջ՝ հոկտեմբերի 4-ին, նա Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ձեռքից ստացել էր «Արցախի հերոս» կոչում՝ հակառակորդի 15 խոցված տանկերի և ոչնչացված մարտական մեքենայի համար։ Կոչման շնորհումը շեղեց նրան առաջնագծից շատ կարճ ժամանակով։ Դավիթը Տնտեսագիտության համալսարանի ուսանող էր, վերջին մարտն ընդունեց Մարտակերտում, որտեղ զոհվեց մարտական ընկերների հետ։