ԲԱՔՈՒՆ ԵՎ ԹԲԻԼԻՍԻՆ ԼՎԱՑԵԼ ԵՆ ՁԵՌՔԵՐԸ, ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ԽՆԴԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին «Գոլոս»-ը զգուշացրել է ճիշտ այնքան ժամանակ, որքան Փաշինյանը անխոնջ կրկնել է, թե ինքը չի փոխում այդ վեկտորը, այսինքն, սովորության համաձայն՝ ստել է։ Այսօր հարցը դրված է այսպես. ինչո՞ւ ի սկզբանե հայտարարվեց նախագահ Զելենսկու ծրագրերի մասին՝ մարտի 4-ին այցելելու Հայաստան, իսկ հետո՝ Ադրբեջան (Բաքվից անմիջապես հերքումներ եկան), անտեսելով հարևան Վրաստանը։ Չէ՞ որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը պարտավորեցնում է այդ երկրին առավելագույն լումա ներդնել Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու գործում։ Իրականում պարզվեց, որ հարևան երկրների ղեկավարությունում քաղաքական կամիկաձեներ չկան, բնավ ոչ ինչպես Հայաստանում…