ՓԱՌՔԻ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ…
1991թ. դեկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ 1992թ. հունվարի 28-ին Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: Այդ օրը համարվում է Հայոց Բանակի օր։ Նույն թվականի մարտի 26-ին ԼՂՀ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության (Ինքնապաշտպանության) կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Նույն գարնանը Արցախյան ազատամարտը թևակոխեց առաջին շռնդալից հաղթանակների փուլ։ Արկադի Տեր-Թադևոսյան, Ֆելիքս Գզողյան, Գուրգեն Դալիբալթայան, Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան. բոլորին չես թվարկի. ուսադիրավոր հարյուրավոր մարդիկ ոսկե տառերով են գրել իրենց անունը ազգային բանակի ստեղծման ու կայացման տարեգրության մեջ, մեր գլխավոր հարստության, հայկական երկու պետությունների անկախության ու զարգացման հիմնական երաշխավորի՝ մինչև 2018թ. գարուն: