ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ՝ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Պաշտպանելով բնությունը՝ պաշտպանում ենք մեզ: Թերևս նման կարգախոսով կարելի է բնութագրել «էլեկտրական հովիվներով» ֆերմերներին աջակցելու ծրագիրը, որը տևական ժամանակ իրականացնում են տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը: Ըստ բնագետների, երկրի վրա կյանքի պահպանման համար, չափազանց կարևոր է մեղուների դերը: Փոշոտման շնորհիվ՝ մեղուներն ապահովում են բուսական աշխարհի բազմազանությունը: Կա նաև տեսակետ, ըստ որի՝ մեղրն իր օգտակար հատկություններով, արյան մեջ անմնացորդ անցնող միակ սնունդն է: