Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ. ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ (Չ)ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
«2018 թ. իրադարձությունների մի կարևոր դրվագ՝ ականատես-մասնակցի աչքով. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում»,-գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով նախագահ Քոչարյանի երկվա հարցազրույցի այն դրվագներին, որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը: «Նախագահ Քոչարյանի հարցազրույցն իսկապես կարևոր էր: Հատկապես այն դրվագները, որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը: Նախագահ Քոչարյանը հղում կատարեց որոշ «խոհանոցային խոսակցությունների», որոնք վերաբերում էին 2018 թ. իշխանափոխությանը ու ինչից շատերն անտեղյակ լինելով, խոսում են»,-նախաբանում գրել էր Սամվել Ֆարմանյանը, ապա ամբողջական ներկայացրել իրադարձությունները՝ որպես ականատես։