ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՉՄԱՔՐՎՈՂ ԽԱՐԱՆՆ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑԱԾ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Իշխանությունն առայսօր հոդաբաշխ բացատրություն չի տվել, թե ինչո՞ւ է փորձառու հրամանատարներին արգելել մասնակցել 44-օրյա պատերազմի ռազմագործողությունների ծրագրմանն ու համակարգմանը, ինչո՞ւ են նրանց առաջարկել զբաղվել շատ ավելի նվազ կարևորության հարցերով, օրինակ՝ զորահավաքի կամ աշխարհազորային ռեսուրսի մոբիլիզացման, որոնք հոգալու համար բնավ պետք չէ պաշտպանության նախկին նախարար կամ ԶՈՒ ԳՇ նախկին պետ լինել։