ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՌԵԺԻՄԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԽՍՏԱՑՄԱՆ
Անհրաժեշտ է կազմել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը միանգամայն յուրաժամանակ հանդիմանեց խորհրդարանական ընդդիմությանն այն բանի համար, որ մինչ օրս չի ստեղծել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան: Փետրվարին Հայաստանը կզրկվի Մարդու իրավունքների պաշտպանից՝ հանձին Արման Թաթոյանի, նրան փոխարինելու կգա մի օմբուդսմեն, որը հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։