ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԵԳԻ՞Ծ
Աննկարագրելի ծանր ու ցավալի է կարդալ սոցցանցերի սովորական օգտատերերի և փորձագետների մեկնաբանությունները. տեղացիների և օտարազգիների։ Դառնանում ես, երբ ծաղրում են, թե՝ մի հուսահատվեք, թուրքերեն սովորեք։ Ցավալի է, երբ քեզ անվանում են ինքնասպան ժողովուրդ։ Նվաստացուցիչ է, երբ ադրբեջանական տելեգրամ-ալիքները տեղադրում են վարչապետի պաշտոնակատարի լուսանկարը՝ «Շնորհավոր հաղթանակդ, մեր հերոս։ Դու լավագույնն ես պատմության մեջ» մակագրությամբ…