ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱՅԻ ԳԻՆԸ՝ 7,7 ՄԼՆ ԵՎՐՈ Է, 2,6 ՄԼՐԴ ԵՎՐՈ՞ Ի ՓՈԽԱՐԵՆ
Եվրոպական միությունը 7,7 մլն եվրո կհատկացնի Հայաստանին բարեփոխումների ծրագրի իրականացման համար։ Այս մասին գրում է RT-ն, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան փաստաթուղթը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ Եվրահանձնաժողովը կֆինանսավորի Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի իրականացման և մոնիտորինգի նախագիծը: Խոսքը Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանն աջակցելու մասին է։ Բացի այդ, ինչպես նշվում է փաստաթղթում, նախագիծը կնպաստի Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրային նախաձեռնություններին և հաղորդակցություններին: Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար։ Ֆինանսավորման ծավալը կկազմի 7,7 մլն եվրո։