Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԾՐԱԳԻՐԸ
2022 թվականի 1-ին եռամսյակում հարկային եկամուտների և պետական տուրքի մասով պետական բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 400,6 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանվել է 395,4 մլրդ դրամի մակարդակում, այսինքն գերակատարումը կազմել է 5,2 մլրդ դրամ կամ 1,3%: