ԱԶԱՏ ՓՈԽԱՐԿԵԼԻ ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅՈՒՆ
2021 թվականին Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 586,9 մլրդ դրամ: Այդ մասին չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Պետական բյուջեի հարկային եկամուտների նախապես հաստատված ցուցանիշները գերազանցվել են 147 միլիարդ դրամով և կազմել 1 տրիլիոն 586,9 միլիարդ դրամ: Դրանք համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն են»,- ասել է նա։ Խաչատրյանը հայտարարել է, թե սա պետբյուջե վճարված հարկերի ամենաբարձր մակարդակն է պատմության մեջ։ 2020 թվականի տվյալների համեմատ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշն աճել է 0,3%-ով։