«Ժողովուրդ». ՀԱՅ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԵՔ ՕՐ Է՝ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը: