ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ». ԸՍՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

2022-02-19 15:32

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրվա իշխանությունների կողմից ամենաթմբկահարվող թեման, ինչի մասին հնարավոր բոլոր առիթներով նրանք բարձրաձայնում են, ՀՀ-ում աշխատատեղերի «աննախադեպ» աճն է և գործազրկության ոչ պակաս «աննախադեպ» կրճատումը: Այն, որ նման հայտարարությունները բացառապես քարոզչական նշանակություն ունեն, և ոչ մի աննախադեպության մասին խոսք լինել չի կարող, քանիցս բարձրաձայնել են մասնագետները: