ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով այսօր նշանակված նախնական դատալսումները րոպեներ տևեցին։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը նիստի մեկնարկից անմիջապես հետո որոշեց ինքնաբացարկ հայտնել և գործը հանձնել վերաբաշխման։ Նախագահողը որպես պատճառաբանություն մատնանշեց այն, որ Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ մեկ այլ գործով, որը վերաբերում էր հաղորդմանը, ինքն արդեն դատավճիռ կայացրել է։