ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-Ն ՏԱՊԱԼԵՑ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2024-11-13 10:53

Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի (COP-29)  Ադրբեջանում անկացնելու հանգամանքը՝ “ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ” խմբակցությունն այսօր առաջարկել էր հրատապ քննարկման ռեժիմով ընդունել “ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” Ազգային Ժողովի հայտարարություն:

  • ՄՇՈՒՇԻ ՔՈՂԻ ՏԱԿ

    2024-11-13 09:22

    Ա՜խ, այդ  ծովերի նախկին տիրակալը: Դժվար է չհարգել Անգլիան, որն աշխարհին տվել է այդքան մեծ թվով նշանավոր մարդիկ՝ քաղաքական գործիչներ, գրողներ, մարզիկներ... Երևի մշուշոտ կլիման է նպաստել. հայտնի բան է, որ հարավային մարդիկ ավելի ծույլ են, հյուսիսայինները՝ ավելի եռանդուն:

  • ԻՆՉՈ՞Ւ ՀԵՐԹԵՐ ՉԵՆ ԵՐԵՎՈՒՄ

    2024-11-13 09:03

    Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային կոմունիկացիաների նախագիծը փող աշխատելու միջոց է ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների համար, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան: «Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը այնուամենայնիվ պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը հայտնվի չինական սուպերմարկետում։ Մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք  այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց Պապոյանը երեքշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքերով, «խաղաղության խաչմերուկը» վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին։ «Շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակում են քննարկումները։ Մենք ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- ընդգծեց նախարարը։

  • ՍԱ ԶԻՋՈՒՄ ՈՒ ՆՎԵՐ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ․ Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ՔՊ-ի չքվեարկելու մասին

    2024-11-12 18:00

    Իշխանությունն ուներ քաղաքական որոշում` դեմ քվեարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարությանը, ու այդ որոշումն արտահայտեց պարզապես չքվեարկելով։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

  • ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍ-ՄԱՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿԻՐԸ

    2024-11-12 09:46

    Ուղիղ 3 տարի առաջ՝ 2021թ.նոյեմբերի 11-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նկատառումներ հնչեցրեց Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում ադրբեջանցիների մաքսակետի բացման վերաբերյալ։ Մեջբերենք նրա խոսքը բառացի, քանզի այն առանցքային օղակ դարձավ իշխանությունների կողմից հայկական տարածքների հանձնման գործընթացում։ «Ադրբեջանական կողմը մեզ դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում ճանապարհից օգտվելու համար, բնականաբար նաև՝ անձնագրերի ստուգում»։ 3 տարի առաջ ռեժիմի վերնաշերտը ձևացնում էր, թե ոչինչ չգիտի Ադրբեջանի ծրագրերի մասին։ Անմիջապես սկսեցին ասել, թե Երևանի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հետևաբար ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը և այլն։

  • ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՋԻՆԸ ԼԻՆԵԼ. «Հայաքվե»

    2024-11-11 19:28

    Առաջիկա ընտրությունները՝ հերթական, թե արտահերթ, կարող են լինել վերջինը Հայաստանի համար, եթե Փաշինյանը (ՀՀ վարչապետ – խմբ.) թույլ տա, որ դրանք ընդհանրապես անցկացվեն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանը։

  • ՄԻՆՉև ՉՀԱՍԿԱՆԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՉՊԱՏԺԵՆՔ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԿԻՐ․ Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

    2024-11-09 10:30

    Մինչև մենք չհասկանանք, որ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր այսօրվա ու ապագայի բոլոր խնդիրների առանցքն է, մինչև չհասկանանք այդ պարտության պատճառներն ու չբացահայտենք ու չպատժենք մեղավորներին, չի լինելու որևէ արժանապատիվ, ապահով ու անվտանգ ո՛չ ապագա, ո՛չ երկիր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը

  • ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔՈՎ ՔՊ

    2024-11-09 09:56

    ՔՊ խմբակցության պատգամավորների և գործադիր իշխանության անդամների սկանդալային գիշերային նիստի, ապա նաև վարչության արտահերթ նիստի մանրամասների մասին արտահոսքերը ԶԼՄ-ներում կազմակերպվել են ոչ այլ կերպ, քան անձամբ Փաշինյանի նախաձեռնությամբ: Արտահոսքերն ունեին կոնկրետ նպատակ. հավանական ընտրողները պետք է իմանան, որ ՔՊ-ն պատրաստվում է համապետական ընտրությունների՝ ընտրողաբար բացառելով նրանց, ում ժողովուրդը չի սիրում, և ընտրացուցակի առանցքային հորիզոնականների համար ընտրելով ամենից արժանավորներին։

  • «Հրապարակ». ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ ԴՐՈՒՅԹԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ

    2024-11-08 12:01

    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ աղմկահարույց դրույթներ, մեր տեղեկություններով, արժանացել են նաեւ օտարերկրյա որոշ դեսպանների ուշադրությանը, որոնք թեպետ անվերապահ աջակցում են Փաշինյանին, սակայն որոշ շրջանակներում կարծիք են հայտնել, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են։ Խոսքը քվեարկությունից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, արտակարգ դրություն հայտարարելու եւ դրա hիման վրա ընտրական գործընթացը չեղարկելու` նոր քվեարկություն նշանակելու մասին է, որի իրավունքը, ըստ նախագծի, ստանում է գործող վարչապետը։

  • ՊՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ. ԱԼԻևԻ ՊԱՀԱՆՋՆ ԵՆ ԿԱՏԱՐՈ՞ՒՄ. ՄԱՄՈՒԼ

    2024-11-08 11:41

    «Հրապարակը» գրում է․ Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։ Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։