ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

2023-08-29 20:02

Հայաստանն առաջին կիսամյակում առաջ է անցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրներից շինարարական աշխատանքների և բնակարանների շահագործման ծավալների աճով: Այդ մասին են վկայում «ԵԱՏՄ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին» վերլուծական ակնարկում ներկայացված տվյալները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,7% -ով և կազմել գրեթե 6,3 տրիլիոն ռուբլի: Աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր երկրներում. Հայաստանում ՝ 48,9%, Բելառուսում՝ 12,1%, Ղազախստանում ՝ 12,3%, Ղրղզստանում ՝ 22,9%, Ռուսաստանում՝ 9,2%: Բնակարանների շահագործման ծավալն աճել է 0,3%-ով, աճ է նկատվել Հայաստանում (72,2%-ով) և Ղազախստանում (11,8%-ով): Բելառուսում, Ղրղզստանում և Ռուսաստանում արձանագրվել է անկում (համապատասխանաբար՝ 8,0%, 5,1% և 0,9%): Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում շահագործման է հանձնվել 61,9 մլն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակտարածք։

  • Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ. ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ

    2023-08-29 17:05

    Հիմա ոչ մի բան չի կատարվում Արցախում. մենք քննարկումը լուսադեմին ենք ավարտել, դեռևս պետք է բոլոր կողմերը մարսեն այն, ինչը տեղի է ունեցել, որովհետև երեկվա հանդիպման ձևաչափը նախադեպ չուներ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը, որը տևել է շուրջ 6 ժամ, որին մասնակցել են նաև նախկին նախագահները:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

    2023-08-29 09:32

    Մարդկանց առևանգումը, գողությունը, ահաբեկչությունը, անպաշտպանին վնաս հասցնելը եղել և մնում է ադրբեջանցու արյան մեջ է: Ա´յն, ինչ հիմա տեղի է ունենում Հակարի գետի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում` կոչվում է անտերության մատնված ազգի ներկայացուցիչների դեմ պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն:

  • ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ…

    2023-08-29 09:14

    2018թ. հոկտեմբերի 31-ին ՀՔԾ ՀԿԳ նախկին ավագ քննիչ (2007-2011թթ.) Վահագն Հարությունյանին մեղադրանք ներկայացվեց Մարտի 1-ի գործով իրեղեն ապացույցները կեղծելու համար: Նույն օրը Հարությունյանի փաստաբանը տեղեկացրեց ՀՔԾ-ին, որ իր պաշտպանյալը, առողջական վիճակի պատճառով, հուլիսի 17-ից գտնվում է Մոսկվայում:

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

    2023-08-28 19:23

    Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

  • ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ․ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՊԵՏՔ Է ԽԱՉԵԼ ԲԱՐԱԲԲԱՅԻՆ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱԶԳ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-08-28 11:36

    Որպեսզի իր Հայրենիքում ազգի կողմից ստեղծվող Պետությունը ծառայի իր նպատակին, այն, նախևառաջ, պետք է անվախ լինի: Տարբեր ազգերի տոնական օրացույցում Անկախության հռչակման օրը կարևորագույն տոն է, իսկ Անկախության հռչակագիրը՝ անկյունաքարային փաստաթուղթ:

  • Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ․ Ո՞ՒՐ ԷՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ 9 ԱՄԻՍ, ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՈՒՌ

    2023-08-28 09:54

    ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը շարունակել է պատասխանել ընդդիմության նախաձեռնած հանրահավաքի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին: «Շարունակում եմ պատասխանել #SOSArtsakh հանրահավքի հետ կապված հարցերին։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՄԵՑ ՌԴ-ԻՆ. ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՀՆ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ

    2023-08-28 09:17

    Մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆԳԱՌ Է ԵՐԵՎԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    2023-08-26 14:20

    Հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում, սակայն դեռ ոչ այսօր։ «Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ» վերտառությամբ իր վերլուծությունը Վատիկանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

  • ԱԼԻԲԻՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾԻ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ

    2023-08-26 08:15

    Իր տիրոջ կամքով հատուկ հանձնարարություններով դեսպանի դիվանագիտական աստիճանի բարձրացած Էդմոն Մարուքյանը սոցցանցերի իր էջերում ու միկրոբլոգներում պարբերաբար «մերկացուցիչ» գրառումներ է կատարում Արցախում տիրող իրավիճակի մասին։ Օրինակ, երեկ նա Նիկոլի օրինակով հայտնեց, որ «Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տարածքից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության»։ «Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է. սկզբում անդադար գնդակահարում, սպանում, գրավում են մարդկանց, երկար ժամանակ սովամահ են անում նրանց, իսկ հետո ճանապարհ են բացում, որ հյուծված մարդիկ լքեն Լեռնային Ղարաբաղը»,- վրդովվել է Մարուքյանը, ընդ որում ջանադրաբար խուսափելով գրել «Արցախ», ինչպես որ հրահանգված է փաշինյանական բոլոր հաճկատարներին։ Դեսպանի արդար զայրույթի միակ հետևանքը եզրահանգումն է. «Դա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»։