ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՅԴ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՀԱՇԻՎ ՏԱԼԻՍ ԲԱՔՎԻՆ

2023-08-10 08:24

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նամակ է ստացել Ադրբեջանից՝ կապված Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի հետ: Պատասխան նամակով Հայաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և, իր հերթին, պահանջել Ադրբեջանից դադարեցնել ուժի ապօրինի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամլո քարտուղար Անի Հակոբյանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տրամադրել են գերատեսչության ղեկավար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը:

  • «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

    2023-08-09 12:16

    Արցախի լիակատար պաշարման պայմաններում «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել և արդեն սկսել է Արցախի բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր իրականացնել:

  • ԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԱԳՆ-Ի ԱՀԵՂ ԶԵՆՔՆ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԱՎԹԱԽՈՒԺՄԱՆ ԴԵՄ

    2023-08-09 09:15

    Սովորության համաձայն ՀՀ ԱԳՆ կոչվող գերատեսչությունում, դատելով ամենից, ողջ թափով հանգստանում են «լարված» աշխատանքից։ Վաղուց չի երևում Օմեգա Միրզոյանը, վաղուց չեն լսվում նույնիսկ դատարկ հայտարարություններ։ Միայն մամուլի խոսնակ Անի Բադալյանն է թվիթերյան գրառումներ անում, որոնք համարվում են Հայաստանի դիրքորոշումն ամենալուրջ հարցերի վերաբերյալ։ Այդ թվում՝ ի պատասխան Բաքվի անթաքույց և կոնկրետ տարածքային նկրտումների։

  • ՀՀ ԱԺ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    2023-08-08 18:27

    Ս.թ. օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.

  • ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

    2023-08-08 11:55

    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների, մահվան ցուցանիշները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը։

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱ՛Ն Է

    2023-08-08 11:19

    Հայաստանի ԱԳՆ-ը բացահայտ քարոզչություն և անթաքույց սպառնալիք է անվանել Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։ «Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:

  • ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է․ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

    2023-08-08 09:37

    Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելը Հայաստանի իշխանությունների հերթական, մեղմ ասած, արտառոց որոշումն էր: Բանակային ոլորտից հեռու մարդը նշանակված է խիստ պատասխանատու ռազմաքաղաքական պաշտոնի։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԻՆԱԹԱՓՎՈՒՄ Է. ԱԼԻԵՎԻՆ ՊԵՏՔ ԷՐ «ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻ» ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

    2023-08-07 18:27

    Սպառազինության մատակարարման ոլորտի ձեռներեց Դավիթ Գալստյանի գործը տարիների ընթացքում ստացավ քաղաքական դրդապատճառներով հալածանքի բնույթ: Հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նրա մատակարարած Օսա-ԱԿ հրթիռային համակարգերով խոցվել է թշնամու 88 ԱՕԹՍ: Համակարգի 1 հրթիռի արժեքը մոտ 5 հազար դոլար է, իսկ խոցված ԱՕԹՍ-ների արժեքը՝ 150-200 հազար դոլար։ Գալստյանը («Պատրոն Դավո») բռնաճնշումների է ենթարկվում ՀՀ նախկին ղեկավարների հետ սերտ կապերի համար։ Երկրորդ պատճառն այն է, որ նա մարմնացյալ հերքումն է փաշինյանական այն թեզի, թե Հայաստանին զենք չեն վաճառում, իսկ երրորդ՝ գլխավոր պատճառը կապված է նրա հետ, որ Փաշինյանը զինաթափվում է «խաղաղության դարաշրջանի» մոտենալուն զուգընթաց, իսկ առավել համոզչության համար Ալիևին է ներկայացվում որոշակի շրջաններում լայնորեն հայտնի «Պատրոն Դավոյի» կալանավորումը…

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՆԵԿՐՈՆՈՄԻԿԱ

    2023-08-07 11:24

    Մենք նեկրոնոմիկայի իրականության մեջ ենք՝ մեռած բարքեր, մեռնող հասարակություն, մեռնող սկզբունքներ, մեռնող արժեքներ և այլն. այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՄԻ ՕՐ ՄԱՐԴԻԿ ԿՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՆԻԿՈԼՆ ԱՐՑԱԽԸ ՏԱԼԻՍ Է ԹՈՒՐՔԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՏԱ

    2023-08-07 09:06

    Արտակ Զաքարյանը ֆեյսբույան իր էջում գրել է․ «Ի՞նչ է նշանակում «…ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է: