ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱՐԱՅԻԿԸ ՕԳՆՈՒՄ ԱՂԱՎՆՈՅԻ ԵՎ ԲԵՐՁՈՐԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ, ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ԱՐՑԱԽԻՑ ԱՋԱԿՑՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՎԵՐԸՆՏՐՄԱՆԸ

2023-07-18 17:19

Արայիկը և իր թիմը ոչ միայն ոչ մի բան չարեցին պաշարման սցենարի հավանականությունը նվազեցնելու համար, այլև ամեն ինչ արեցին, որ Արցախը լինի մաքսիմալ անպատրաստ այդպիսի սցենարին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

  • ՄԻՇԵԼԸ ՀԱՍՏԱՏԵՑ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՎԱԾ ՏԵՄՊԵՐՈՎ ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

    2023-07-18 08:25

    Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ը անկասկած դարձավ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների հերթական և բավական խոշոր քայլը՝ լիակատար կապիտուլյացիայի և Բաքվի, Անկարայի ու Արևմուտքի պահանջների անվերապահ կատարման ուղղությամբ։ Տեղի ունեցող ամենի ծայրահեղ ցինիզմն այն է, որ գործընթացն ամեն կերպ արագացվում է (ինչի մասին է վկայում նաև Բրյուսելում հանդիպման օրվա տեղափոխումը հուլիսի 21-ից 15-ին) Արցախի ժողովրդի ողբերգության խորապատկերին։ Բայց այդ արագացումն ուղղված է ոչ թե շրջափակման և հումանիտար աղետի դադարեցմանը, այլ հակառակը՝ հանրապետության վերջնական խեղդմանը և Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության խրախուսմանը։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՄԵՆՔ՝ ՈՐՊԵՍ ԷԹՆԻԿ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

    2023-07-17 09:03

    Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։

  • ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇՏԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

    2023-07-15 13:22

    Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ)) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում։ Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև.

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՄԵՆԱՄԵՂԱՎՈՐԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-07-15 13:20

    Այս իրավիճակում, որ մենք գտնվում ենք, համազգային շարժման ղեկավարը պետ է լինի մեր ղեկավարը՝ նախագահը և գլխավոր ղեկավարը և ուղիղ խոսի ժողովրդի հետ՝ որպես առաջին դեմք: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:  

  • Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊՌԱՎԱԼ Է ՏՎԵԼ

    2023-07-15 11:14

    Հայաստանի հարկահավաքման սխեման կառուցված է թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի կամ նմանատիպ այլ նվաճողների սխեմայով: Ասածս ոչ սառկազմ է, ոչ էլ չափազանցություն: Թաթար-մոնղոլական կամ օսմանյան հարկահավաքությունը կառուցված էր այսպես՝ «դու ինձ պարտական ես ամիսը/տարին էսքան գումար, ամեն ամիս/տարի հարկահավաքները կգան, կտաս ու քո հետ խնդիր չի լինի»:

  • ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ, ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԳԵՆԵՐԱԼԱԿԱԶՄԻ ԴԵՄ ՆՈՐ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ

    2023-07-14 20:10

    Օնիկ Գասպարյանը 2021 թվականի ապրիլին նամակով դիմեց նախորդ գումարման խորհրդարանի ղեկավարությանը և խմբակցություններին՝ ճշմարտության որոնումներով: Դա տեղի ունեցավ 2021 թվականի փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով 40 գեներալների հայտարարությունից հետո։ Գլխավոր շտաբի նախկին պետին Փաշինյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեղադրեցին ստախոսության մեջ, իբր՝ գեներալը, հակառակ իր պնդման, պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ չի առաջարկել դադարեցնել մարտական գործողությունները և անցնել խնդրի դիվանագիտական լուծման՝ մարդկային մեծ կորուստներից և զինտեխնիկայի ջախջախումից խուսափելու համար։ Մինչև փետրվարի 25-ը Գասպարյանը խոսում էր ԱԽ նիստում իր ելույթի մասին, և ոչ ոք դա չէր հերքում, իսկ 40 գեներալների հայտարարությունից հետո ռեժիմը հրապարակեց ԱԽ այդ նիստի տեսագրությունը, որտեղ Գասպարյանի ելույթը բացակայում էր:

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Ո՞Վ ԵՎ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՆԴԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՈՎՔԵ՞Ր ԼՌԵՑԻՆ

    2023-07-14 14:53

    Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։ Այս մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

  • ՄԵԾ, ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀ

    2023-07-14 08:51

    Երկու լուր. մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր: Մեծ լուրն այն է, որ ի սկզբանե հուլիսի 21-ին նախատեսված Ալիև-Միշել-Փաշինյան հերթական հանդիպումը տեղի կունենա ավելի շուտ՝ հուլիսի 15-ին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ` ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ

    2023-07-13 19:32

    ՀՀ Գլխավոր դատախազությունը, որը ղեկավարում է Փաշինյանի դրածո և հավատարիմ կամակահար Աննա Վարդապետյանը, միջազգային հետախուզում է նախաձեռնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ: Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննության վերջնաժամկետը չխախտելու նկատառումով՝ մեղադրյալի գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով: Իսկ մեղադրվում է Սարգսյանը զինծառայողներին բնակարաններ հատկացնելիս թույլ տված խախտումների մեջ։