ԱՐՑԱԽԸ ՊԱՇԱՐՎԱԾ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎՏԱՆԳՎԱԾ. Անդրանիկ ԹևԱՆՅԱՆ
Արցախի շրջափակումը Ադրբեջանը նախաձեռնեց 200 օր առաջ։ Հիմա այն արդեն պաշարված է։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնում Հայաստանի ներկայացուցիչն ադրբեջանցի իր կոլեգայի հետ բանակցել է 120 հազար պատանդի առկայությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։