Մեկ տարի առաջ այս օրը` հունիսի 20-ին, ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում դե-ֆակտո իշխանությունները հավաքեցին 688․761 ձայն, այսինքն` ձայների 53,91%[1]: Ստանալով խորհրդարանում գերակշիռ մեծամասնության կարգավիճակ, այն է՝ 71 պատգամավորական մանդատ` դե-ֆակտո իշխանական խմբակցությունը, կարելի է ասել, ձեռք բերեց միահեծան իշխանություն: Այն, որ պատերազմում պարտություն կրած երկրում այդ պարտությանը հանգեցրած ուժի հետ ընտրությունների գնալու օրակարգն ընդամենը խայծ էր` տրված դե-ֆակտո իշխանությունների կողմից` լեգիտիմության պակասը լրացնելու նպատակով, այլևս ակնհայտ է բոլորի համար: