ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԴԱՏԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՓՈՐՁ

2022-04-28 18:30

Արցախի կառավարությունը ընդլայնված նիստ է անցկացրել նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, հայտնում է ԱՌԿԱ-ն: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Հարությունյանն ընդգծել է, որ այս փուլում չի քննարկվում Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոնկրետ պայմանավորվածություն կա, որ միջազգային մակարդակով Արցախի ապագա կարգավիճակի ցանկացած քննարկման դեպքում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցվի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

  • ՊԱՅՔԱՐԻ ՀՈՐԻԶՈՆԸ ՆԻԿՈԼԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՕՐԸ ՉԷ, ԱՅԼ՝ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈՆ

    2022-04-28 16:19

    Հայաստանում ստեղծվել է բացառիկ բարդ վիճակ։ Լարվածությունը մեծանում է, բայց սա արտասովոր լարվածություն է, և չի երևում լուծման ստանդարտ ճանապարհ։ Իշխանության հանդեպ տոտալ չարության պրոցես է թափ առնում, իշխանությունը բաց է թողնում հենց այս պահը։ Իրավիճակի աննորմալությունը մի քանի հարթության մեջ է։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԹԱՍԻԲ-ՆԱՄՈՒՍ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ 44 ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԹՔԵՑԻՆ ՈՒ ՀԵՌԱՑԱՆ ՆԻԿՈԼԻ ԽՈՒՆՏԱՅԻՑ

    2022-04-28 10:29

    Նիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը:

  • ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԱՐՅՈՒՆ ՊԻՏԻ ԹԱՓՎԻ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ

    2022-04-28 09:28

    Վարչապետի ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի է ընթարկել հղի կնոջ։ Մեր հերոսը տուն էր շտապում առօրյա ծանր գործերից հետո, ուստի սլանում էին մեծ արագությամբ։ Օգնություն ցուցաբերել մտքով անգամ չանցավ։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ եթե յուրաժամանակ առաջին օգնություն ցուցաբերվեր, ապա գուցե հնարավոր լիներ փրկել կնոջն ու պտուղը։ Բայց վախկոտ վարչապետը հավանաբար սոված էր և շտապում էր տուն՝ սեղան նստելու…

  • ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՄԱՅԵԼ ԿՐԱԿԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ

    2022-04-27 19:49

    Իրավիճակը երկրում շարունակում է թեժանալ, բայց սա որակապես այլ թեժացում է, քան նույնիսկ 2020-2021-ի ձմռանն ու գարնանը։ Եվ բանը միայն այն չէ, որ բողոքը թափ է առնում ու ընդգրկում գնալով ավելի մեծ թվով մարդկանց՝ ողջ Հայաստանում։ Բանը միայն այն չէ, որ մարդիկ դուրս են եկել ընդարմությունից և իմաստավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել երկրի և իրենց հետ՝ սկսած նույնիսկ ոչ թե 2020-ի սեպտեմբերի 27-ից, այլ, և դա շատ ավելի կարևոր է, 2018-ի գարնանից: Ներկա իրավիճակի տարբերիչ առանձնահատկությունը բողոքի շարժմանը հասարակության տարբեր շերտերի մասնակցությունն է, որոնք միավորվել են մեկ նպատակով և անսասան ձգտմամբ. հեռացնել հանցավոր իշխանությանը և փրկել Հայրենիքը:

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՆԱԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ»՝ ՄՈՏ ԱՊԱԳԱՆ. Վարուժն ԳԵՂԱՄՅԱՆ

    2022-04-27 13:08

    Որպես թուրքագետ իմ պարտքն է անդադար հիշեցնել այս 4 իրողությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժն Գեղամյանը:

  • «Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՀԱՆՑԱԿԻՑԸ

    2022-04-27 12:26

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երևանում, թերևս՝ ուրբաթ օրը։ Նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։

  • ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԱՐԵՑ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

    2022-04-27 08:58

    Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մյուֆթյուօղլուին կանչել են Ուրուգվայի ԱԳՆ՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին Ուրուգվայում բողոքի ակցիա անցկացնող մի խումբ հայերին ցույց է տվել «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման ռասիստական ժեստը:

  • ԼԱՐՍ ՀԵՆԶԵԼԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

    2022-04-26 18:34

    Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար ։

  • «Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԴԱԴԱՐԵԼ Է ՎՍՏԱՀԵԼ ՈՐևԷ ՄԵԿԻՆ, ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐԻՑ «ՍՏՐԱԽՈՎԿԱ» Է ՊԱՀՈՒՄ

    2022-04-26 12:10

    «Փաստ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի ողջ տարածքում առանձնահատուկ անվտանգային միջոցառումներ էին կիրառվել. տարածք էին բերվել աննախադեպ թվով ոստիկաններ, ամբողջովին կասեցվել էր մարդկանց հոսքը հուշահամալիր տանող բարձունք, ընդ որում՝ ուղեփակոցով։ Ինքը՝ Փաշինյանը, հուշահամալիր էր այցելել թիմակիցներից առանձին, նրա հետ էին միայն նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ կառավարության մյուս անդամներն ու պատգամավորները գալիս էին զգալի ինտերվալով ու անմար կրակին հասան նշյալ եռյակի՝ մեծ արագությամբ հեռանալուց հետո։