ԲԱՐԴԱԿ՝ ՏԵՂԵՐՈՒՄ։ ՌԵԺԻՄԸ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ Է ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ...
Դեկտեմբերի 5-ից ի վեր նշանակված չեն վարչական միավորների ղեկավարները Ձուկը գլխից է հոտում, սակայն կառավարման վերին և միջին օղակներում տիրող ճգնաժամը բնավ այնքան նկատելի չէ, որքան բարդակը տեղական ղեկավարության մակարդակով, որը, ինչպես հայտնի է, ավելի մոտ է ժողովրդին: Ստորև ներկայացված պատկերը հստակ արտացոլում է, թե ինչ է կատարվում պետկառավարման համակարգում. բուռն գործունեության իմիտացիան փոխարինել է կոնկրետ հարցերի լուծմանը բոլոր մակարդակներում: