ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԿԲԵՐԵՆ ՁԱԽՈՂՄԱՆ, ԻՍԿ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲԱՆԱԿԸ

2022-08-24 18:45

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները նախատեսում են բարեփոխումներ իրականացնել բանակում և շարքային կազմի համար ստեղծել 24 մլն դրամի դիմաց ծառայությունից վաղաժամկետ ազատվելու (4,5 ամիս հետո) հնարավորություն։ Նշված գումարի չափը որոշվում է այն տրամաբանությամբ, որ մեկ ժամկետային զինծառայողի փոխարեն պայմանագրային զինծառայողից հինգ տարի ժամկետով կարող է գանձվել ամսական մինչև 400 հազար դրամ։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ» ԹԵՄԱՆ ՎԱՂՈՒՑ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԻՑ

    2022-08-24 12:55

    Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։

  • ՀԵՐԹԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՂՄՈՒԿԻ ՏԱԿ. ԿԱՆԳ ԿԱՌՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՄՂՁԱՎԱՆՋԻ ԿԱՐՈՒՍԵԼԸ

    2022-08-24 08:04

    «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հարուցած արձագանքի աղմուկի ներքո Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումն անցնում է հանգիստ, հարթ և, դատելով ամենից, միանգամայն հարմարավետ՝ հայաստանյան իշխանավարող սրիկաների համար։ Այդպես ոչ միայն Բերձորը, այլև Ստեփանակերտը՝ Արցախից մնացած պատառիկով հանդերձ, կարելի է մեկ զարկով ու առանց ցնցումների տալ մուալլիմ Իլհամին։ Ինչո՞ւ դեսուդեն ընկնել։ Պետք է միայն, որ Երևանում կամ Գյումրիում ինչ-որ տեղ հերթական անգամ պայթի այցելուներով միշտ լեցուն առևտրի կենտրոն, զվարճանքի համալիր կամ շուկա։ Դե, կամ ծայրահեղ դեպքում (ինչպես նախապես բավական պատեհ հուշեց մեր «ժողովրդական վարչապետը») երեխաներով լի ինչ-որ կարուսել գրմփալով վայր ընկնի։

  • ՕՐԵՆՔ ՊԵՏՔ ՉԷ. ԿՑԱՆԿԱՆԱՆ՝ ՍԱՐԻ ՊԵՍ ԿԿԱՆԳՆԵՆ ԹԻԿՈՒՆՔԻՆ, ԿՑԱՆԿԱՆԱՆ՝ ՎԱՐԻ ԿՏԱՆ

    2022-08-23 19:08

    Հո իր համար չի արել Մարությանը, իր գրպանը չի դրել... Կոռուպցիան սեփական դիրքի, լիազորությունների չարաշահումն է, երբ անձնական շահ ունես, իսկ այստեղ բոլորովին այլ բան է, սա Երևանի համար է... Անշուշտ, ընթերցողները հիշում են այս սերտած «արդարացումները», որ շռայլում էին ներկայիս իշխանության ներկայացուցիչները գրեթե երեք տարի առաջ, երբ բռնկվեց թույլատրության փաստաթղթերի դիմաց նվեր ստացած ԿամԱԶ-ների հետ կապված սկանդալը: Իսկ հիմա պարզվում է, որ «քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հետևանքով Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ շուրջ 6,9 մլրդ դրամի եկամտի հնարավորությունից»։ Այս մասին հայտնել է Պետական վերահսկողական ծառայությունը։ Եվ «պարզվեց» դա լոկ այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախկին քաղաքապետի հեռանալուց և այնուհետ նրա սկանդալային հրաժարականից հետո ՊՎԾ-ն որոշեց ստուգումներ անցկացնել քաղաքապետարանում։ Այնինչ մինչ այդ ՔՊ-ականներն ինքնամոռաց պաշտպանում էին իրենց քաղաքապետին…

  • ՄԵԿՆԱՐԿԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-08-23 17:51

    Օգոստոսի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։  

  • Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԵՐԿՈՒ ԱՊԻԿԱՐ ՉՀԱՅ ՂԵԿԱՎԱՐԻ ՉԴՈՂԱՑՈՂ ՁԵՌՔՈՎ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ, ՎՏԱՆԳՈՒՄ՝ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

    2022-08-23 16:19

    Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, վտանգում՝ Մայր Հայաստանի անկախությունն ու պետականությունը, Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրառում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով անկախության հռչակագրի օրվան ու երբեմնի վերելքին։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ… Մաս 4

    2022-08-23 10:11

    Պատասխանելով «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցին, շատ տրամաբանական և կանխատեսելի է դառնում «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանը։ Այժմ Հայաստանում իշխող վարչակազմը նախաձեռնել է մի շարք գործընթացներ, որոնք ի վերջո երկիրը սրընթաց հասցնում են մի հանգրվանի, երբ անիմաստ են դառնալու ոչ միայն «ի՞նչ կլիներ, եթե․․․», այլև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցերի շուրջ մտորումները։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

    2022-08-23 08:39

    Այն ժամանակից ի վեր, երբ բանակային բարեփոխումների ոլորտում և ահաբեկչությունը, այսպես ասած, աչքաչափով պարզելու գործում գլխավոր մասնագետ (ինչպեսև ոչ այնքան վաղուց՝ գլխավոր ինֆեկցիոնիստ-համաճարակաբան) դարձան կիսագրագետ վարչապետ Փաշինյանն ու իր նմանները, արդյունքներին երկար սպասելու հարկ չեղավ: Դրանք բոլորն էլ ակներև են և դրոշմված ՔՊ-ական իշխանության «դեմքին»…

  • ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ Է ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ

    2022-08-22 16:47

    Երեկ հայկական լրատվադաշտի համընդհանուր քաոսի մեջ աչքովս ընկավ իմ կողմից շատ հարգված փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետաքրքիր հարցազրույցը, որում նա խորհրդածում է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացնում երկիրը համակարգային աղետի հանգեցրած պատճառահետևանքային կապերի իր տարբերակը։ Հեղինակի բազմաթիվ գնահատականներն ու մտորումները դրդեցին ինձ խորհրդածել նույն թեմայով և այսօրինակ վերլուծական բանավեճի միջոցով փորձել լույս սփռել, օգնել փորձագիտական-քաղաքական շրջանակներին ճշմարտության հավերժական որոնումներում։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ… Մաս 3

    2022-08-22 12:06

    Իշխող քաղաքական ուժի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու հաղթանակը Հայաստանում 2021թ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ նյութականացրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի և հայ ժողովրդի պարտությունների շղթան։