«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 12–ին, ժամը 19։00–ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 12–ին, ժամը 19։00–ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Փաշինյանի թիմը փոքր-ինչ տրտմել է վերջին շրջանում, բայց հույսը չի կորցնում, թե Դիմադրության շարժումը շուտով շնչասպառ կլինի, ընդդիմության ռեսուրսները կսպառվեն։ Նույնին անհամբերությամբ սպասում են նաև Բաքվում, որպեսզի հնարավորինս շուտ շարունակեն հայկական կողմից միակողմանի զիջումներով Երևանին պարտադրված «խաղաղ օրակարգի» իրականացումը։
Հայաստանում մեղմացվում են գործող կորոնավիրուսային սահմանափակումները՝ հաշվի առնելով համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Մասնավորապես, մայիսի 12-ից չեղարկվում է կորոնավիրուսի տեստի բացասական արդյունք կամ պատվաստումների հավաստագիր ներկայացնելու պահանջը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոններ, կինո և ժամանցի այլ վայրեր այցելելիս:
2021թ. հունիսի 20-ին «խաղաղություն» բառից խաբված ընտրազանգվածի շնորհիվ, Ադրբեջանը վերահաստատեց իր իշխանությունը Հայաստանում, ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ շատ-շատերը հետո հասկացել են Նիկոլի կեղծիքը և միացել են Ֆրանսիայի հրապարակին:
Սուտ, որը բացահայտվեց 9 օր անց 2021թ. ապրիլի 21-ին Փաշինյանը մեկնեց Սյունիք, որտեղ նրան դիմավորեցին «դավաճա՛ն, կապիտուլյա՛նտ» գոչյուններով։ «Սյունյաց ողջույնից» հետո սաստկացավ Գորիսի, Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի քաղաքապետների հետապնդումը։ Այդ հալածանքը անդրադարձավ նաև Քարահունջ և Որոտան վարչական միավորների ղեկավարների վրա։ Մայիսի 12-ին սկսվեց Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթումը։
«Դիմադրության» շարժում 11-րդ օրն է Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի կարգավիճակի որոշման հարցում «նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին, շատերը չգիտես ինչու կարծում են, թե խոսքն այն մասին է, որ Հայաստանի վարչապետը պատրաստ է համաձայնել Արցախի ինքնավար կարգավիճակին Ադրբեջանի կազմում՝ բնակչության անվտանգության միջազգային երաշխիքների պայմանով։
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում։
Ահա և եկավ մայիսի 9-ը՝ եռատոնը։ Հաղթանակի օրը Հայրենական մեծ պատերազմում, որից չեն վերադարձել Հայկական ԽՍՀ-ի շուրջ 300 000 ներկայացուցիչներ։ Այդ Մեծ Հաղթանակի գրքում հայ ժողովրդի զավակները բազում էջեր են գրել, և գլխավորներից մեկը գրվել է արցախահայերի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զորավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի, Խանփերյանցի, Խորհրդային Միության կրկնակի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանի և շատ ուրիշների կողմից:
Սեփական դավաճանությունը արդարացնելու ողորմելի փորձ… «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտել է Մոսկովյան փողոցի երևանյան սրճարաններից մեկն ու անմիջապես լսել այցելուներից մեկից. «Խնդրում եմ, այդտեղ չնստեք, ձեզ որ տեսնում եմ՝ ախորժակս փակվում է»։ Աղազարյանը պատասխանել է անպարկեշտ հայհոյանքով, հետո կրկնել դա ևս մեկ անգամ և ոտքով հարվածելով՝ շրջել սեղանը։ Քաշքշոց է սկսվել։