ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԱՆԵՐԻ. ՋՐԲԱԺԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍՕՐ
Երեկվա արտառոց տեսարանը խորհրդարանում՝ նիկոլաթուրքերի կողմից իրենց իսկ պատվին ծափահարություններով, տրամաբանական շարունակությունն էր ավելի վաղ նրանց հրապարակավ արտահայտած գովեստի ու հավանության՝ սանձազերծ կամայականություններ գործել շարունակող ոստիկանության հասցեին։ Հանցավոր խմբավորման բաքոսատոնը, որն ակնհայտորեն զգում է իր մոտալուտ վախճանը և այդ պատճառով ջերմորեն աջակցում ու, պետք է ենթադրել, շռայլորեն վարձատրում է իր վերջին ապավենին՝ ուսադիրավոր ցերբերներին, գնալով ավելի է հիշեցնում վհուկախրախճանք, որտեղ կարմիր գծերն արդեն վաղուց նույնիսկ ոչ թե հատված են, այլ պարզապես չկան: Եվ բողոքի ցույցերի յուրաքանչյուր օրը բերում է դրա ավելի ու ավելի համոզիչ ապացույցներ։