ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՍԱԿԱՐԿՈՒՄ, ԱՅԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ. Արմեն ԱՇՈՏՅԱՆ (տեսանյութ)
Դա պարզունակ հնարք է, որով իբր փորձում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սեպ խրել, որը չի ստացվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների մանդատը, որ Ադրբեջանում գրեթե բոլոր դատապարտված հայ ռազմագերիները գերեվարվել են խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: