ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՖԱՆՏԱՍՏՆԵՐԻ ՈՂՈՐՄԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

2021-02-15 21:13

ՀՀ քաղաքացիները ցանկության դեպքում կարող են կամավոր հիմունքներով ծառայություն անցնել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում: Սա ասում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. դե, հենց նա, մեր լեգենդարը… Այսինքն հասկանալի է, որ Պաշտպանության բանակ զորակոչվելու մասին խոսք անգամ չկա։ Առավելագույնը, որ կարող է Երևանը, այն է, որ եթե ցանկացողներ լինեն, «իրավական ձևաչափը կգտնվի, որպեսզի անցնեն ծառայության»։ Դա, իհարկե, հերոսական ջանքեր կպահանջի, այդպիսի «իրավական ձևաչափ» գտնելը։ Եվ հավանաբար հենց այդ ջանքերը նկատի ունի պարոն Քոչարյանը, երբ ասում է, թե Հայաստանը «Արցախի անվտանգության երաշխավորն է»…

  • ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ 33 ՏԱՐԻ ԱՆՑ

    2021-02-15 12:01

    Հանուն Արցախի ազատագրման Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը նշանակված էր ամսի 18-ին, հետո այն տեղափոխեցին փետրվարի 20-ին։ 1988 թվականի այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) ներկայացուցչական մարմինը որոշում ընդունեց պատմական արդարությունը վերականգնելու մասին՝ հօգուտ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցի դրական լուծման»: 2021 թվականի փետրվարի 20-ին կլրանա այդ որոշման 33-րդ տարեդարձը։ Այդ օրն ընդունված է համարել Ղարաբաղյան շարժման և ազգային-ազատագրական պայքարի սկիզբը։

  • «ԱԼԵՆьԻ» ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ. ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՈՒՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

    2021-02-13 08:57

    Փետրվարի 11-ին խորհրդարանում տեղի ունեցավ մի զվարճալի դրվագ։ ԼՀ խմբակցության պատգամավորը հարցրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին. «Դուք ազնի՞վ եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի ձեր նպատակներում»։ Սիմոնյանը, որը հայտնի է որպես իշխանական թիմի գլխավոր ցինիկ, սկզբում շփոթվեց, հետո հակադարձեց. «Ես ընդհանրապես, միշտ ազնիվ եմ և կարող եմ ասել, որ շատ-շատերը, այդ թվում նաև հաճախ դուք, ինձ նույնիսկ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե ես դա ցանկանամ»։ Հարցն ուղղած Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ուրախ է փոխխոսնակի վերածննդի համար:

  • ՊԱՐՈՆԱՅՔ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ, ԶՍՊԵ՛Ք ԾՆԿՆԵՐԻ ԴՈՂԸ

    2021-02-12 19:35

    Ասա՝ ով է թշնամիդ, կասեմ՝ ով ես դու Փետրվարի 7-ին Նիկոլը հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության հետ, հանդիպման արդյունքները հաստատեցին մեր այն կանխատեսումները, որ արտահերթ ընտրություններն արժանանալու են 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի ճակատագրին։

  • ԵՐԲ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՉԿԱ

    2021-02-11 21:04

    Սոցիալական ցանցերում մի շատ խելամիտ առաջարկ կա: Այն բանից հետո, երբ ձևավորվի նոր իշխանություն, իր առաջին հրամանագրով, իսկ գուցեև օրենքով, պետք է վերադարձնի բոլոր այն միջոցները, որոնք իշխող խմբակցությունն ու դրա ձևավորած կառավարությունը գողացել են բյուջեից՝ պարգևավճարների անվան տակ։ Քանզի ինչի՞ համար են տրվել այդ պարգևավճարները։ Լավ աշխատանքի՞։ Թե ինչպիսիք են այդ «լավ աշխատանքի» արդյունքները, ակներև է։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԵՍ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՄ, ՈՐ ԱԱԾ-Ն ԿԿԱՏԱՐԻ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2021-02-11 13:02

    «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անրադառնալով երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանի հայտարարությանը, գրում է.

  • ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՅ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՀԱՄԱՐ

    2021-02-10 21:55

    Նիկոլը շարունակում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» քաղաքականությունը Հայկական սահմանամերձ համայնքների բնակչությունն արդեն 3 ամիս շարունակ բացահայտ տեռորի է ենթարկվում ադրբեջանցիների զինված խմբերի կողմից։

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԻՇԽԱՆԱՎԵՃԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՏՎԵՐՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    2021-02-09 13:23

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ

    2021-02-08 20:38

    Վերջին զվարճալի նորությունը. «Իր ուսապարկերը» խմբակցությունը հանդիպել է վարչապետի հետ և որոշել, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Նրանք վճռել են, թե իրենք կարող են ինչ-որ բան վճռել։ «80+ ուսապարկերը որոշել են, թե կարելի է ապաշնորհ տանուլ տալ պատերազմը, ծնկի գալ թշնամու առաջ, վաճառել հայրենիքն ու շարունակել մնալ իշխող կուսակցություն»։

  • Բակո ՍԱՀԱԿՅԱՆ․ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՉԵՆ ԱՐԵԼ

    2021-02-08 18:53

    Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում: