ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ». ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՊԼԱՆ Բ»-Ն

2020-12-17 12:28

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային եւ շոկի մեջ։ Ակնհայտ է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը, որը, բացի հանրային պահանջից, նաեւ քաղաքական ծանրակշիռ մեծամասնության պահանջ է։ Երկրում ձեւավորվել է «կոնսենսուս -1» ձեւաչափ, որտեղ բոլորը՝ քաղաքական ուժերը, նախկին եւ ներկա նախագահները, նախկին վարչապետները, գիտական եւ մշակութային դեմքերը (բացի իշխանական կամ իշխանությանը հարող մի քանիսից), ընդդիմադիր կուսակցությունները, կրթական ու գիտական հաստատությունները, տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, նաեւ հոգեւոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։