ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆ ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԱՔՍԻՄՈՒՄԸ ՏԱՆԵԼ ՆԱև ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

2020-12-14 17:18

Արցախը միայն նախերգանքն էր... Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա, էֆֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձևավորվել է նոր իրողություն:

  • Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ՍՅՈՒՆԻՔԸ ՎԵՐՑՆԵԼՆ Է

    2020-12-12 21:57

    Հիմա հակառակորդի հարձակման նկրտումներն ամենևին էլ Արցախին ուղղված չեն, այս ամենի մեսիջն այն է, որ նրանց նպատակը Սյունիքը վերցնելն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ խոսելով հակառակորդի ձեռնարկած հարձակման փորձի մասին, որի հետևանքով երեք պահեստազորային է վիրավորվել:

  • ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԸՆԹԱՆԱԼ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

    2020-12-12 11:14

    Ինչո՞ւ փոխվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սցենարը։ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ։

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՆ ՆԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

    2020-12-12 10:09

    Բաքվում կայացած շքերթի ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը ներկայացրել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների «ճանապարհային քարտեզ»-ը: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԴՈՒԲԱՅՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է 7 ՇՐՋԱՆՆԵՐԸ $5 ՄԼՐԴ-Ի ԴԻՄԱՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2020-12-12 09:24

    Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցվել է Արցախի 7 շրջանները 5 միլիարդի դիմաց հանձելու առաջարկ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։  

  • ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ԱՎԱՆԴԱԲԱՐ ՇՏԱՊՈՒՄ Է ՓՐԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2020-12-12 09:19

    Եթե Փաշինյանը չհեռանա, ապա ԼՀ խմբակցությունը մտադիր է շարունակել հարցեր տալ վարչապետին դեռ մեկ տարի շարունակ, դրանով իսկ ցույց տալով «ընդդիմադիր գործունեության այլընտրանքային հնարավորությունների առկայությունը»: Վերջինի տակ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հասկանում է՝ «նայել վարչապետի աչքերի մեջ և հարցնել, թե երբ է հրաժարական տալու»։

  • ԻՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ

    2020-12-11 18:14

    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «ԳԱ»-ին տված հարցազրույցում մատնանշեց Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ աշխարհի արձագանքի բացակայության պատճառները։ «Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար»,- հայտարարեց նա:

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱՊՐԻԼՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ

    2020-12-11 15:02

    Միշտ դիտարկել եմ 2016թ. ապրիլի ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը՝ որպես նիկոլական գործիք բարձրաստիճան զինվորականներին և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներին ճնշելու համար։ Պատերազմում Ադրբեջանին պարտվելուց և Արցախը թշնամուն հանձնելուց հետո, մեջիս պարանոյիկը գիշերները չի քնում և ասում է. «Իսկ կարո՞ղ է սա որպես քաղաքական ճնշման գործիք քողարկված փայլուն հետախուզական օպերացիա էր»։ Հիմնավորումներս հնարավորինս հակիրճ եմ ներկայացնում, բոլոր լրացուցիչ հղումներն աղբյուրներին կդնեմ մեկնաբանություններով։ Սկսենք...

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «FAILED STATE»-Ը

    2020-12-10 21:43

    Նիկոլ Փաշինյանի դավաճանական ձեռքով Հայաստանը վերածվեց «Failed state»-ի՝ չկայացած պետության։ Պետություն, որն անկարող է ինքնուրույն պահպանել իր գոյությունը որպես կենսունակ միավոր, ինքնուրույն պաշտպանել իր շահերը։ Դեռ երեք ամիս առաջ մենք հետխորհրդային տարածքի կայացած պետություններից մեկն էինք, բայց հայտնի կառույցների և երկրների գործակալական ցանցը, գումարած՝ Նիկոլ Փաշինյանը, արեցին իրենց սև գործը, և այսօր մենք ապրում ենք նոր իրողությունների պայմաններում։

  • ԼԵՎՈՆՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՐՑԱԽԻՑ 92-ԻՆ, ՆԻԿՈԼԸ՝ 2020-ԻՆ. ՄԱՈՒԶԵՐԻՍՏ ԱՆԴՈՆ ՄԻՋԱԴԻՐԻ ԴԵՐՈՒՄ

    2020-12-10 19:41

    Երկուսուկես տարվա ընթացքում Փաշինյանի թիմը մեզ սովորեցրեց չզարմանալ ոչ մի պարագայում։ Թվում էր, թե ուղիղ մեկ ամիս առաջ մեզ հետ տեղի ունեցածից ավելի վատ բան չի կարող լինել, բայց Փաշինյանն ու իր զինակիցները վստահորեն ապացուցում են. կարո՛ղ է։ Օրինակ, երեկ մեզ զգուշացրեցին ոչ այլ տեղից, քան հենց Անկարայից. հայեր, դուք այդտեղ չզարմանաք հանկարծ, եթե Փաշինյանը հանձնի նաև Զանգեզուրը։ Չենք զարմանում. Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերին՝ դա միանգամայն հավանական է։ Մանավանդ, որ Ավինյանն էլ հաստատեց. առջևում Ադրբեջանի հետ սահմանի գծանշումն է, ինչի մասին եռակողմ հայտարարության մեջ մի բառ անգամ չկա։