ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024-06-06 19:29

Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում: Նշենք, որ նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ավտոերթով մեկնել էին Գեղարքունիքի մարզ և հանրահավաք անցկացրել Սոթքում: Հունիսի 9-ին էլ նախատեսված է մեծ հանրահավաք Երևանում, որը, ինչպես Բագրատ Սրբազանն է շեշտում, առանցքային է լինելու:  

  • ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐԸ

    2024-06-06 15:16

    Առանցքային հանրահավաքը ավելի լավ ձևակերպում է, քան՝ 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգվածով» հանրահավաքը։ Հանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրավում և նոր սոցիալական խմբերի ուշադրություն։

  • Կարեն ԻԳԻԹՅԱՆ․ ԲՈՂՈՔԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՉՈՒՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    2024-06-06 11:00

    Հայաստանում իշխանությունների վարած քաղաքականության դեմ ծավալված բողոքի շարժումն ունի նախորդ բոլոր շարժումներից տարբերվող առանձնահատկություններ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:

  • «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՃԵՐ» ԲԱՔՎԻ, «ԱՌՈՂՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ»` ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ. Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ

    2024-06-06 10:16

    Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում իրենց լավատեսությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Այս մասին կարելի է դատել, օրինակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանում նախօրեին հնչեցրած մտքերից։

  • ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ 2018-Ի ՀԵՏ ԹՅՈՒՐ Է ԱՄԵՆ ԱՌՈՒՄՈՎ

    2024-06-06 08:48

    Փաշինյանը խախտեց բոլոր տաբուները, հատեց բոլոր կարմիր գծերը, ծանակեց ամենքին ու ամենը. ժողովրդավարությունից մինչև Արևմտյան Հայաստանում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, «3 միլիոն վարչապետներից» մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Փաշինյանի անձնական հրամանով պետական պահպանության ծառայության պետ Արմեն Գասպարյանը խոչընդոտում էր Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ: Փաշինյանի մեկնաբանությամբ Կաթողիկոսն անձամբ է ղեկավարում «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքական շարժումը, իսկ ժողովուրդը մեր օրերում կարող է հեռացնել կառավարությանը, ինչպես դա արեց 2018-ին։

  • ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-06-05 18:46

    Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթոփվ ժամանել է Գեղարքունիքի մարզ` Սոթք համայնք, որտեղ մեկնարկում է հանրահավաքը: Նշենք, որ Բագրատ Սրբազանը նաև հայտարարել է Վանաձոր և Սյունիքի մարզ այցելելու վերաբերյալ, իսկ հունիսի 9-ի մեծ հանրահավաք կանցկացնի Երևանում:  

  • Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ ՉԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

    2024-06-05 09:33

    Որոշ քաղաքական ուժեր ոչ բավականաչափ, ոչ լիարժեք և ոչ այնքան արդարացիորեն ներգրավված են «Հանուն հայրենիքի» շարժման գործընթացներում։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

  • ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-06-04 20:03

    Բագրատ Սրբազանը աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է. նա ամփոփում է օրը:  

  • ՄՇՏԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

    2024-06-04 19:59

    Արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել այն օրից, երբ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերը ենթարկվեցին բնական աղետի սարսափելի հարվածին, որը մարդկային կյանքեր խլեց և հսկայական նյութական վնաս պատճառեց այդ շրջաններին: Մինչդեռ աղետի հետևանքների վերացման հարցում կառավարության ապիկարությունն առավել քան ակնհայտ է տարերքի մոլեգնության առաջին իսկ րոպեներից։ Նշենք, որ մինչ օրս հաշվարկված չէ վնասի չափը։ Հայտնի է միայն, որ այն ահռելի է։ Ընդ որում իրավիճակն այդպես են բնութագրում հենց կառավարության ներկայացուցիչները։ Նկատենք նաև, որ առաջին իսկ օրերից, չնայած վերականգնողական աշխատանքներում հատուկ ծառայությունների, ուժային կառույցների ստորաբաժանումների գործարկման հնարավորությանը, չնայած պետական ապարատի ռեսուրսի մոբիլիզացման հնարավորությանը, կառավարությունը որոշեց աշխատանքներում ներգրավել ուսանող կամավորներին, որոնք չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ ու փորձ, ո՛չ էլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:

  • ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՈՐՏԵՂ ԵՆՔ, ԵՎ ԻՆՉԻՑ Է ՊԵՏՔ ԽՈՒՍԱՓԵԼ

    2024-06-04 18:41

    Որտեղ ենք. 1. Իշխանությունը գնում է մարման. սա հուշում է հավաքական փորձառությունը և շարժման ընթացքը։ 2. Ամենադժվար փուլը հաջողել է. ստեղծվել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձևավորվել է նոր խոշոր ընտրազանգված, որի պահանջը խորքային փոփոխությունն է։ 3. Շարժումը մի քանի ճշգրիտ ձևակերպումների շնորհիվ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։ 4. Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգվածի՝ մշտական դիտորդների, տատանվողների դուռը։ Եվ այդ դռները սկսում են բացվել։ Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ։ Եվ եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է։