Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ՄԵԾ ՑԱՎՈՎ ԵՄ ԱՍՈՒՄ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ԿԱ ՆԱԵՎ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ` ԱՅՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ Է
Հետաքրքիր կամ անսպասելի քաղաքական զարգացումներ դեռ չկան ՀՀ-ում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: