«ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐՈՎ» ԵՎ ԱՌԱՆՑ ԴՐԱՆՑ
Հույս կար, թե Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա թույլ կտա փոխել իրադարձությունների անցանկալի ընթացքը եթե ոչ ցանկալիի, ապա գոնե պակաս անցանկալիի։ Դա տեղի չունեցավ։ Փաշինյանի այցը Մոսկվա դրական ոչինչ չբերեց, եթե այդ հասկացության տակ նկատի ունենանք հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումը։ Պուտինն ու Փաշինյանը, դուրս գալով կարճատև (եթե հաշվի առնենք կուտակված թեմաներն ու խնդիրները) բանակցություններից հետո, նույնիսկ չէին նայում իրար վրա, էլ ուր մնաց մի քանի բառ փոխանակեին հեռուստախցիկների համար: