ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են:
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով:
Վերջին օրերին տպավորություն է ստեղծվում, թե հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները խամրում են։ Այն մասին, թե ինչու է դա տեղի ունենում, նույնպես վերջին օրերին շատ է խոսվում։ Այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ ռազմավարական դաշնակիցների հարաբերություններում տիրող, մեղմ ասած, անառողջ մթնոլորտի բոլոր ախտանշանների թվարկումից։ Հիմա արդեն ավելի կարևոր է այն, թե ուր կարող է տանել այդ ակնհայտորեն առաջադիմող տկարությունը։ Ասենք, այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ այնուամեննայնիվ ուշադրություն դարձնենք բացասական դինամիկայի միայն մեկ ցայտուն նշանին։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում բնակվող Մուրադյանների ընտանիքին։ Մինչև տարեվերջ ընտանիքը կունենա հարմարավետ տուն։
Արդեն երկար ժամանակ կառավարությունն իր տարբեր ներկայացուցիչների շուրթերով նախանձելի մշտակայությամբ զեկուցում է զբոսաշրջության ոլորտում երկրի հաջողությունների մասին։ Անարդարացի կլիներ չընդունել, որ ի տարբերություն մի շարք այլ ոգևորիչ «զեկույցների», տուրիզմին վերաբերողները մերկախոս չեն, հաստատված են վիճակագրական տվյալներով։ Իսկ եթե շրջես մայրաքաղաքի փողոցներում, դեմառդեմ հանդիպես զբոսաշրջիկների ամբոխների, ապա ներկայացվող թվային ցուցանիշների վերաբերյալ կասկածների առիթ չի մնա։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է անցկացրել «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել 71-հարկանի երկնաքերի շինարարության հարցերը։ Ինչպես հաղորդել են NEWS.am-ին Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, երկնաքերի բարձրությունը կկազմի 270 մետր։ Ներդրումների ծավալը՝ 270 մլն դոլար։
Ամուլսարի հանքավայրի ճակատագիրը նորից կախվեց օդում։ Նորից չկա կոնկրետ և հստակ որոշում այդ խնդրի վերաբերյալ։ Թեև ակնհայտ է, որ տվյալ դեպքում չի ստացվի երկար ձգձգել, ինչպես դա արվեց մի ամբողջ տարի շարունակ։ Այսպես թե այնպես կառավարությունը ստիպված է լինելու կողմնորոշվել առաջիկա օրերի ընթացքում։ Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, հիմա չկանխագուշակենք։ Մի քիչ էլ սպասենք։
2019 թ.-իընթացքում՝ «Ռեսո ւրսներն ի բարօրություն» սոցիալական ծրագրի շրջանակում, Սոթք, Մասրիկ, Արարատ գյուղերի և Արարատ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների խնդրանքով «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսավորեց նախադպրոցական և ընդհանուր կրթական հիմնարկների վերանորոգման աշխատանքները։ Մասնավորապես, ընկերության ֆինանսավորմամբ մեկնարկեցին Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի մանկապարտեզի և Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի շենքերում վերանորոգման աշխատանքները։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պարզաբանումը՝ Սոթքի հանքավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ:
Իսկ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ իր վարչապետության հենց սկզբից «ցեխը թաթախելով» լեռնարդյունաբերությունը և հրապարակավ հրաժարում հայտարարելով ընդերքի հետագա թալանից, շեշտելով վերամշակման արդյունաբերության հաշվին զարգանալու անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ շրջում է տնետուն և փորձում համոզել Ջերմուկի բնակիչներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման անհրաժեշտության մեջ։ Թե՞ ձեզ, հարգելի ընթերցող, ինչպեսև ըստ էության ինձ, արդեն ոչ մի բան տարօրինակ չի թվում «ժողովրդական վարչապետի» հակասական խոսքերի և արարքների մեջ։ Հարկավ…