Արմեն ԲԱԴԱԼԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՎ՝ ԱԴՐԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Թեև այսօր Նիկոլ Փաշինյանն Արցախում առկա իրավիճակը որակեց որպես հումանիար աղետ և արցախահայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն, նրա հայտարարությանը գործուն քայլեր չեն հետևի։ Պատճառն այն է, որ Արցախի հարցը ոչ թե Հայաստանի իշխանությունների կամ վարչապետի հայտարարությամբ է լուծվելու, այլ ռուս-ուկրաինական լարվածությունից հետո, երբ լուրջ անդրադարձ կկատարվի այս խնդրին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալանը։