Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՓԱԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Անցած շաբաթվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունը, որտեղ նշվում էր, թե արցախցի գործիչների կալանքը երկարաձգվել է: Այսօր հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգման մասին: Ընդ որում՝ տարօրինակ կերպով չի նշվում, թե քանի ամսով է կալանքի ժամկետը երկարաձգվում: News.am-ը մեկնաբանության համար դիմեց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանին։