Կրակոցներ՝ Լոռու մարզում․ դիմակավորված անձինք մտել են Հաղպատում գտնվող փիրուզի հանքաքարի տարածք
Մարտի 23-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություն են ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։