ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ 1978 Թ. ՍԱՀՄԱՆՈՎ. ԻՆՉՈ՞Վ Է ԱՅՆ ԶԻՋՈՒՄ 1976-Ի ՔԱՐՏԵԶԻՆ
Տավուշում սահմանազատումը, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, կշարունակվի 1978 թվականի սահմանով։ Այնտեղ 1976 թվականի սահմանի համեմատ Հայկական ԽՍՀ-ն մի քանի քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել։ ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում, որտեղ նշված է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև խորհրդային վարչական սահմանը, կարելի է երկու սև կետագիծ նկատել՝ տեղ-տեղ կարմիր հատվածներով։ Բանն այն է, որ 1976 թվականի նախնական (սևով նշված) սահմանը 1978-ի դրությամբ «ուղղվել է» (կարմիրով նշվածը)։