Քաղաքականություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ՆԵՐԱՌԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ

2024-03-14 11:52
517

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր:

  • Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ԴԵՄԱԳՈԳԻԿ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ

    2024-03-14 10:42
    474

    Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ։

  • ԻՆՉՊԵՍ ՈՐ ԼՈՆԴՈՆԸ 2020-ԻՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՓԱՆԵՑ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ 2023-ԻՆ

    2024-03-14 08:29
    527

    Մեկնաբանել այն զառանցանքը, որ հերթական անգամ դուրս տվեց Նիկոլն իր երեկվա «ասուլիսում», վաղուց արդեն անիմաստ գործ է։ Լկտի ստախոսությունն ու ակնհայտի ժխտումը, ամեն տեսակի խուսավարումները, շահարկումները, սադրիչ հայտարարությունները և մնացյալ ամենը, որ բնութագրում է այդ պաթոլոգիկ ստախոսին և նույնքան պաթոլոգիկ հայատյացին, հանրային ուշադրության նշույլի անգամ արժանի չեն։ Չենք խոսում արդեն ֆիզիկական և բարոյական այն նողկանքի զգացումի մասին, որ վաղուց տածում է այդ կերպարի հանդեպ հասարակության ողջամիտ մասը:

  • ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՕՐԵՆՔԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՄԱՆ ՄԵՋ

    2024-03-13 19:46
    321

    ՍիվիլՆեթը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ, հրապարակել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ հետաքննությունը։ Այն պարզել է, որ շատ քաղաքացիներ, որոնք գումար են նվիրաբերել՝ կա՛մ չգիտեին կուսակցության հիմնադրամ փոխանցված գումարի մասին, կա՛մ այդ նվիրատվությունները համարժեք չէին իրենց եկամուտներին։ Հետաքննությունները ցույց են տվել նաև նվիրատվությունների կասկածելի օրինաչափություններ։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ԱՍՈՒԼԻՍԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-03-13 17:37
    489

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ասուլիսը նվիրված է լինելու Սյունիքի հանձնմանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։  

  • «ՀԱՅԱՔՎԵ»․ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ ԴՈՒՌ Է ԲԱՑԵԼ ՆՈՐԱՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2024-03-13 11:52
    386

    «ՀայաՔվեի» հայտարարությունը Տավուշի մարզից գյուղերի զիջման անթույլատրելիության մասին․

  • Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ․ ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՈՐ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՑՆԻ ԻՐ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ

    2024-03-13 10:05
    696

    Տարիներ շարունակ Արևմուտքը Հայաստանում մի մոտեցում էր սերմանում, որ Ռուսաստան֊Արևմուտք պատերազմը իբր մեր պատերազմը չէ և Հայաստանն այդ պատերազմի մեջ շահ չունի։ Այդ մոտեցումը Արևմուտքը էլ ավելի ինտենսիվ ձևով է սերմանում վերջին 5 տարիների ընթացքում և հատկապես այսօր։

  • ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-03-12 16:17
    307

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․  

  • ԱՅՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄԸ» ԲԼԵՖ Է, ԳԻՏԵՆ ՆԱԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԵՈՊՈԼԻՏԻԿ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

    2024-03-12 10:16
    493

    Հայաստանի իշխանական մեդիատիրույթի «ժողովրդավարական» դատարկախոսությանը զուգահեռ՝ միջազգային ոլորտային կառույցների կողմից շարունակում են հրապարակվել տարեկան զեկույցներ մեր երկրում տիրող իրական վիճակի մասին:

  • ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՌ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

    2024-03-12 08:25
    399

    Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ հնարավորինս շուտ բացվեն պետական սահմանները, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և ընդլայնվեն կապերը երկու ժողովուրդների և մշակույթների միջև: Այս մասին թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներին և սահմանի բացման հնարավորությանը, հաղորդում է News.am-ը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- հայտարարել է Միրզոյանը։ Պատասխանելով երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ դրանք ակնհայտ են։ «Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն օգուտ կբերի նախևառաջ մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»,- ասել է նա։