Հասարակություն

«ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ» ԳՐՔԱՇԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՏՈՐԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ

2023-06-28 16:45
664

Հայերը, պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ՝ մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ՝ նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։ Որքան էլ տարօրինակ թվա՝ այսօր նրանցից շատերին ճանաչում են միայն նեղ մասնագիտական շրջանակներում, նույնիսկ` Հայաստանում։ Այս բացը լրացնելու համար 2011 թ.-ից Վիվա-ՄՏՍ-ը «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հետ գործընկերությամբ ներկայացնում է «Աշխարհի հայերը» գրքաշարը։