ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԳՐԱՆՑՎԱ՞Ծ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ
Yerkir.am-ն օրեր առաջ անդրադարձել էր ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ելույթին, որում նա հայտնել էր թե, իբր, ինքը 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր թե խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։