ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սիրելի արցախցիներ, «Project Skill Harbor» կրթական նախագիծը սկսում է 6-ամսյա անվճար եզակի դասընթացներ՝ ՏՏ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող հետևյալ ուղղություններով՝ QA (որակի ապահովում) և հաշվողական դիզայն «BeeGraphy», ինչպես նաև Python-ի և տեխնիկական անգլերենի դասընթացներ՝ նշված ուղղությունները հեշտությամբ յուրացնելու համար: Դասընթացները ձեզ կտան համապարփակ գիտելիք և հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա տեղեկատվական համայնքում հաջողակ կարիերա սկսելու համար: Երկու շաբաթ ծրագիրը փորձարկելուց հետո, դուք կկարողանաք ընտրել ձեզ անհրաժեշտ ուղղությունը: