«Ժողովուրդ». ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն»: Ամենայն հավանականությամբ, այս գրառումը նա արել է այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում ասել էր. «Երևանը նոր պահանջներ է ներկայացնում, չի ուզում, որ այնտեղ կանգնեն ռուս սահմանապահները։