«Ժողովուրդ». ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԵԾ ԽՆՋՈՒՅՔԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը պատրաստվում է մեծ խնջույքի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նշել դատարանի կազմության 25-ամյակը։ Նրանք սկզբում ցանկացել են մեծ տոնակատարություն կազմակերպել, սակայն ավելի ուշ պլանները փոխվել են, ու որոշել են համեստ ցերեկույթ իրականացնել։