ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲԺՇԿԻ՝ ՇՔԵՂ ԶԱՐԴԱՐՎԱԾ 4100-ԱՄՅԱ ԴԱՄԲԱՐԱՆ․ ՆԱ ԲՈՒԺԵԼ Է ՓԱՐԱՎՈՆԻՆ
Live Science-ը գրում է, որ Եգիպտոսի Սակկարայի պեղավայրում հայտնաբերվել է 4100-ամյա բժշկի դամբարան, ով «բուժել է հենց փարավոնին»:
Live Science-ը գրում է, որ Եգիպտոսի Սակկարայի պեղավայրում հայտնաբերվել է 4100-ամյա բժշկի դամբարան, ով «բուժել է հենց փարավոնին»:
4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը կհամալրվի նոր բնակավայրերով, որի արդյունքում ցանկում կներառվեն ՀՀ 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն։ Այս և մի շարք այլ փոփոխություններ է առաջարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում։
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով:
Նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը մի անգամ խոստովանել է, որ իրեն «խաբեբա է զգում իր աշխատանքի նկատմամբ չափազանցված հարգանքի պատճառով»։ Հնարավոր է, նա տառապել է ինքնակոչի սինդրոմով, թեև ոչ բոլոր դափնեկիրներն են այդպես արձագանքել իրենց ճանաչմանը՝ գրում է IFLScience-ը։
2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։ 2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 հազար ուղևոր: Ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։
Իր ամանորյա շնորհավորանքում Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը անցած տարվա ընթացքում նոր բարձունքների են հասել: Իբր՝ և՛ ինքնիշխանությունն է աճել, և՛ անվտանգությունը։ Եվ, ասում է Փաշինյանը, այդպես էլ պիտի շարունակվի. սկզբում տարեցտարի է աճելու անվտանգությունն ու ինքնիշխանությունը, հետո՝ հնգամյակից հնգամյակ, իսկ այնուհետ՝ դարեդար… Հերթական փաշինյանական բառաժայթքումը։ Բայց չէ որ գլխավորը ոչ թե խոսքի բովանդակությունն է, այլ վստահ ձայներանգը. մարդը մտադիր է կառավարել Հայաստանը մի ամբողջ հարյուրամյակ։ Կարծում է, թե օգտվելով ամեն ինչ գլխիվայր շուռ տալու սեփական ունակությունից, իր հագով ձևելով Սահմանադրությունն ու պարբերաբար փոխելով ու կերակրելով ուժայիններին՝ կկարողանա դրան հասնել։
Արդշինբանկը «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքները: Անտառտնկումն ավարտվել է նոյեմբերի վերջին․ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի է։
Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ միջազգային հայտնի Global Banking & Finance Review ամսագրի կողմից արժանացել է «Տարվա փրայվիթ բանկ» և երկրորդ անգամ՝ «Տարվա մանրածախ բանկ» կոչումներին։ Ամեն տարի ոլորտի վերլուծաբաններից ու փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է աշխարհի լավագույն ֆինանսական կազմակերպությունները՝ հիմնվելով մի շարք հիմնական չափանիշների վրա՝ շուկայի մասնաբաժին, ներդրումային հնարավորություններ, նորարարական լուծումներ, միջազգային հեղինակություն և հաճախորդներին մատուցվող ծառայությունների ծավալ ու որակ։
Արդշինբանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ գործարկվել է նոր ջերմոցային համալիր: Դեկտեմբերի 23-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում տեղի ունեցավ «Նուվո Վիլաժ» նախագծի առաջին փուլի բացումը։
«Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։