Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ԽՈՒՃԱՊ և ԵՐԿՅՈՒՂ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
Վերջին մի քանի օրերին, երբ Արցախում ներքաղաքական ճգնաժամը կարծես թե հարթվելու փուլ է մտել և գտնվում է շատ փխրուն ու հեղհեղուկ վիճակում, մի շարք չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես` «երկոտանիներ», որոնց բանուգործը եղել է նիկոլական մեթոդներին համահունչ Արցախի պետականության կազմաքանդումը, մի քանի օր դադարից հետո նորից սկսել են կյանքի նշույլներ ցույց տալ` այս անգամ արդեն խուճապ և երկյուղ տարածելով հանրության շրջանում: Այս մասին գրում է Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը: