ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՆ ԱՄՆ-ՈՒՄ
Շատ քիչ բան է ավելի բնորոշ հայերին, քան սեփական բիզնես սկսելը։ Անկախ նրանից, թե որ կայսրությունում էին մեզ հալածում, մենք, որպես համայնք, միշտ կարող էինք մեր ուղին անցնել՝ միաձուլվելով այդ երկրների տնտեսություններին, «Ասպարեզ»-ի «Մետաքսի ճանապարհից դեպի Սիլիկոնային հովիտ. հայկական բիզնես» հոդվածում գրում է ամերիկահայ քաղաքագետ, ՄԱԿ-ին առընթեր IMUNA կազմակերպության տնօրեն, Էմորի համալսարանի ուսանող Արմեն Բաղդասարյանը։