Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու, քանի որ դա է պետություն ունենալու միակ հնարավորությունը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Հակառակ դեպքում, ասում եմ, չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, և անում են»,- հայտարարեց նա։
Փաշինյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում հայրենասիրության ներկայիս մոդելը կոչ է անում անընդհատ պայքարել, բայց չի խոսում այն մասին, որ ինչ-որ մի պահի պետք է պարզապես ապրել: Հենց դրանում են, նրա խոսքերով, թաքնված հիմնարար խնդիրները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։