ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐԺՄԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ» Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՎ

2023-04-10 10:40

2018-ին տեղի ունեցած «հեղափոխությունը» մենք այդպես էլ ռեֆլեքսիայի չենթարկեցինք, այսինքն՝ չկարողացանք ինքնադիտարկման եղանակով գնահատել կատարվածը և համարժեք եզրակացությունների հանգել, ինչպես նաև վրիպումներից դաս քաղել:

  • Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ․ ՄԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄՅՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ

    2023-04-08 09:49

    Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայության պայմաններում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնի կամ ՆԱՏՕ-ի նախաձեռնած ռազմական ծրագրերին դարձել է շատ խնդրահարույց, հետևաբար ռացիոնալ որոշումներ կայացնելու համար Հայաստանի ղեկավարությունից պահանջվում է առավելագույն ճկունություն և հաստատակամություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, պաշտպանության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով Եվրոպայում անցկացվելիք «Defender 2023» բազմազգ զորավարժությունից հրաժարվելու Հայաստանի որոշումը։

  • ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՇՆՉՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ՄԱՐՍԻ ՎՐԱ

    2023-04-08 09:14

    Խելագարվել կարելի է. բանից պարզվում է՝ մեզանում կան «քաղաքացիական հասարակության կազմակերպություններ»։ 5 տարի շարունակ դրանց մասին ո՛չ լսում էինք, ո՛չ տեսնում, թեև իրենց քաղաքացիական դիրքորոշումը հրապարակավ արտահայտելու առիթներն առավել քան բավարար էին։ Իսկ հիմա հանկարծ «ծլեցին», պահանջելով «քննության առնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը էթիկայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովում»։ Պարզվում է, մենք այդպիսի բան էլ ունենք։

  • ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

    2023-04-07 20:19

    Հիմնավոր կասկածներ՝ ուղիղ կապով սեպարատ պայմանավորվածությունների վերաբերյալ Մարտի 31-ին հայ-ադրբեջանական սահմանի 5 հատվածներում ադրբեջանցիների առաջխաղացումից, Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի իրարամերժ հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունը բացարձակապես չի ցանկանում վերահսկել իրավիճակը պետական անվտանգության ապահովման ոլորտում: Սահմանի նշված հատվածներում ադրբեջանցիները չեն հանդիպել ո՛չ ԱԱԾ սահմանապահ ջոկատներին, ո՛չ էլ ՊՆ ստորաբաժանումներին: Կրկնվեց 2021թ.մայիսի 12-ին Սև լճի մերձակայք զավթիչների ներխուժման իրավիճակը, երբ Իշխանասարի մատույցներում նրանք հանդիպեցին միայն հովիվների: Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել, և բնավ փաստ չէ, որ 5 հատվածներում մինչև 300 մետր առաջխաղացումը Ալիևի հետ ուղիղ կապով հերթական պայմանավորվածությունների հետևանքը չէ:

  • ԹՔԵԼՈՎ ԿՏԱՆՔ-ԿԱՆՑՆԵ՛ՆՔ «ՄԻԶՈՂ ՏՂԱՅԻՆ»

    2023-04-07 08:14

    Փառապանծ Բրյուսել քաղաքում, ուր այնքա՜ն սիրում են արտոնյալ ուղեգրերով մեկնել հայ պատգամավորները, կա քանդակագործական մի փոքրիկ կոմպոզիցիա, որը կոչվում է «Միզող տղան»: Այդպիսի մի սովորական մերկ մանչուկ է, որն իր համար միզում է ջրավազանի մեջ։ Կոմպոզիցիան սիրված է զբոսաշրջիկների կողմից. նրանք հաճույքով լուսանկարում են այն և լուսանկարվում դրա խորապատկերին։

  • ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

    2023-04-07 08:09

    Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու իշխող կուսակցության ամենախորշելի պատգամավորներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրեց իր էությամբ սենսացիոն հայտարարություն, որը գործնականում աննկատ մնաց։ Ինչը սկզբունքորեն միանգամայն հասկանալի է. թուրքամետ ռեժիմի թեթև ձեռքով նման «սենսացիաներ» հնչում են ամեն օր և նույնիսկ օրական մի քանի անգամ։ Այդուհանդերձ Քոչարյանի ասածը բովանդակում էր միանգամից մի քանի կարևոր մեսիջներ, այդ թվում՝ «ապագա կա» հանրահայտ թեզի համատեքստում իշխանության մտադրությունները հասկանալու տեսանկյունից։

  • ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-1, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-2. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒՆԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ, ԲԱՅՑ ԱՅԴՊԻՍԻՔ ՉՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    2023-04-06 08:50

    Ռեժիմի պարագլուխը շարունակում է տարածքներ հանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ավելի ճիշտ՝ դեկտեմբերի 18-ին Վաղարշակ Հարությունյանը մեկնեց Գորիս, որտեղ պահանջեց, որ հայկական ստորաբաժանումները հետ քաշվեն Գորիսից ու Մեղրիից, ադրբեջանցիներին թողնելով Կովսականը (Զանգելան) և Սանասարը (Կուբաթլու)։ Դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ բոլորը խոսում էին այն դրույթի մասին, որ զորքերը մնում են եռակողմ հայտարարության ստորագրման պահին ունեցած դիրքերում։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ԱՇԽԱՐՀԻ ամենաՈՉլեգիտիմ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

    2023-04-05 14:40

    Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանի «բանկրոտ» լինելու հանգամանքն ապացուցող նոր տվյալներ են ստացվել բրիտանական Legatum Prosperity Index հետազոտության շնորհիվ, որը հրապարակվել է վերջերս և վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅԼ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՋ ՄՂՈՒՄԸ

    2023-04-05 12:59

    Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է, այդ մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

  • ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ» ՈՐՈՆԵԼԻՍ 11 ՀԱԶԱՐ ԴԱՍԱԼԻՔ Է ԳՏԵԼ

    2023-04-04 19:20

    44-օրյա պատերազմի ընթացքում հայկական բանակում «5-րդ շարասյան» առկայության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանամետ բոլոր քարոզիչները սկսեցին եռանդագին փնտրել այդ «5-րդ շարասյունը»՝ իրենց հնարավորությունների և ստորաքարշության ներածի չափով։ Փնտրեցի՜ն, փնտրեցի՜ն և ոչինչ չգտան: