ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈ՞Ւ Է ԶՈՀՎԵԼ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ։ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

2023-02-10 10:10

Ալեն Սիմոնյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է սեղանի շուրջ մի քանի, մոտ 5-6 հոգու հետ, հայտնելով, որ ընդունել է բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողներին։ «Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,- կարևորությամբ հայտնել է ԱԺ նախագահը: Թե ինչու է զոհված զինվորների ծնողների հետ խորհրդարանի նախագահի զրույցի բովանդակությունը գաղտնիք, այդ ինչ ծածուկ բանի մասին է խոսվել հանդիպման ժամանակ, ինչը լայն հասարակությանը չի կարելի իմանալ, մնաց անհասկանալի:

  • ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈ՞ՒՆ

    2023-02-09 19:39

    ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հերքել են ադրբեջանական մամուլում հրապարակված այն հայտարարությունները, թե «Հայաստանն ու Իրանը հարձակման են պատրաստվում Լաչինի (Բերձորի - խմբ.) և Կուբաթլուի (Սանասար - խմբ.) ուղղությամբ»: «Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղարն ու ԱԱԾ տնօրենի խորհրդականը: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Արամ Թորոսյանը, մեկնաբանություն տված ԱԱԾ տնօրենի խորհրդականի անունը չի նշվում, հաղորդում է News.am-ը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՆԿՈՒՇՏ ԹՇՆԱՄԻՆ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ԲԱՐԵԿԱՄ ՆԻԿՈԼԻ ՋԱՆՔԵՐԸ

    2023-02-09 10:24

    Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա:

  • ՄԻԱԿՈՂՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

    2023-02-09 08:51

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։ Վարչապետը ցավակցություն և զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին ու ժողովրդին՝ երկրի հարավ-արևելյան շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին օգնության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև երկխոսության հետագա խորացման տեսանկյունից:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ, ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՇԱՐԺԸ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-02-08 17:38

    Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ:

  • ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ԳԵՆԵՐԱԼԻՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2023-02-07 19:27

    Զինվորը հրաժարվեց դատել գեներալին Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի գործով դատաքննությունը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի փակ դռների հետևում ձգվեց մոտ երկու տարի, մտել է եզրափակիչ փուլ: Գրեթե բոլոր վկաներն արդեն հարցաքննված են, մնացել է միայն դատարանի որոշումը:

  • ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ՝ Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՆ ԱՐՍԵՆՅԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ «ԱՌԱՋՆԱՅԻՆՆԵՐԻ» ԵՎ ՈՉ ԱՅՆՔԱՆ

    2023-02-07 09:05

    Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ իշխող կուսակցության խմբակցության միակ ներկայացուցչի կողմից միտումնավոր հրահրված սկանդալը, առանց չափազանցության, վրդովմունքի փոթորիկ բարձրացրեց հասարակության մեջ և սոցցանցերում: Գրիչ կեղտոտել՝ գրելով մի մարդու մասին, որը համաձայնել է ստանձնել այդ զազրելի դերը, անկեղծ ասած, ամենևին ցանկություն չկա։ Սակայն Արսենյանի բուն մասնակցությունը լսումներին և իր ներկայիս տերերի հանձնարարությամբ հնչեցրած մեսիջներն արժանի են ուշադրության՝ հստակ հասկանալու համար իշխանությունների դիրքորոշումը առնվազն այսօր ամենաարդիական հարցի՝ Արցախի շրջափակման համատեքստում։

  • ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

    2023-02-07 08:58

    Համաշխարհային ահագնացումը շարունակվում է։ Պատերազմ Ուկրաինայում։ Արցախի շրջափակում։ Ամերիկացիները խոցում են չինական օդապարիկը։ Թեհրանից իր դեսպանատան տարհանումից հետո Ադրբեջանը հայտարարում է նաև առաջիկա օրերին, եթե ոչ այսօր, Թավրիզից հյուպատոսությունը տարհանելու մտադրության մասին։

  • Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ «ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ՀՆՉԵՑԻՆ». Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-06 09:38

    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից (Հաագա), որտեղ օրեր առաջ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը որևէ դրական ակնկալիք չունի: Ավելին՝ ընդգծում է, որ անհանգստացնող ու վտանգավոր ձևակերպումներ հնչեցին:  

  • Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵԽԻ ԳԼԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԼՎԱՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-04 16:08

    Մենք հիմա գործ ունենք մեխի գլխի քաղաքականության հետ, երբ որ երկրի ղեկավարը ոչ թե զբաղվում է քաղաքկանությամբ, այլ զբաղվում է սեփական անօգնականությունը, սեփական քաղաքականության ձախողումները և անարդյունավետությունը արդարացնելով արտաքին պատճառներով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: