ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԵՍ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՂ» ՉԵՄ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2022-11-17 11:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անցած գիշեր ուղիղ եթերով ամփոփել է նախորդ օրը։ Նրան չի ուրախացրել իրեն չձերբակալելու փաստը. «Լավ չի։ Ես ասել եմ, ինձ ձերբակալելով, կալանավորելով չեն վախեցնի։ Եթե այդպիսի բան լինի, ապա կամ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ ես Նիկոլի քաղաքական դիակը վերջապես դուրս կբերեմ այդ կաբինետից։ Նիկոլը պատրաստ չէ այդ երկընտրանքին։ Առաջին պատճառը սա է, որ ինձ չեն ձերբակալել»։  

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Է, ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    2022-11-16 18:52

    Կարելի՞ է արձանագրել, որ աշնանային ներքաղաքական սեզոնն ավարտվեց Փաշինյանի օգտին։ Ըստ երևույթին՝ այո. ընդդիմադիր ուժերին չհաջողվեց որևէ լուրջ խնդիրներ ստեղծել նրա համար։ Ընդդիմությունը հայտարարեց, որ վերադառնում է խորհրդարան, ավելի ճիշտ՝ մասնակցելու խորհրդարանի լիագումար նիստերին։

  • Հայ Դատ․ ՄԱԿՐՈՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-16 18:19

    Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձևի ընդունումը սպասելի էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատու Անահիտ Հակոբյանը:  

  • ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԵՆ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Ուղիղ եթեր)

    2022-11-16 14:05

    ՀՀԿ-ն փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիս է հրավիրել՝ կապված այն բանի հետ, որ այսօր առավոտյան իրեն թույլ չեն տվել թռչել Պորտուգալիա՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին մասնակցելու համար։  

  • ԱՎԱՂ, ՈՉ, ԴՈՒ ՈՒՆԿԱՍԸ ՉԵՍ

    2022-11-14 19:30

    Նույնիսկ եթե դու Նիկոլի երկրպագուն չես, Նիկոլի ուսապարկը չես, այլ Նիկոլի քաղաքական ընդդիմախոսն ես կամ պարզապես Նիկոլի գործընկերը՝ նախկին մասնագիտության ոլորտում, անհնար է չընդունել ակնհայտը. Նիկոլը տեղում կանգնած չէ, այլ մշտապես աճում է, շարունակ ընդլայնվում։ Չէ, վատ բան չմտածեք. ընդլայնվում է բնավ ոչ քաշի առումով: Մենք նկատի ունենք բացառապես բարոյաքաղաքական հատկանիշները։

  • Բագրատ ՄԻԿՈՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՐՏԱԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ԲԱՌԵՐԸ

    2022-11-14 14:49

    Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հացազրույցում հերթական անգամ մեղադրանքներ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի բանակցությունների վերաբերյալ։ Այդտեսակ պնդումներին բազմիցս անդրադարձ կատարել են թե՛փորձագետները, վերլուծաբանները, թե՛ նախագահ Քոչարյանի գրասենյակը, վերահրապարակել են առկա փաստերը, սակայն միևնույն է՝ նա և իշխանական քարոզչամեքենան որևէ քննադատության չդիմացող, անհիմն պնդումները շարունակում է։ Ելնելով այս ամենից՝ Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ ՊԱՐԶԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-14 12:11

    Սառը դատողությամբ պետք է ընդունել, որ քաղաքական խոսույթը նախապատրաստում է չլուծված խնդիրների հաջորդ փնջի հնարավոր ռազմական լուծման հեռանկարը։ Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները, խոսույթը, քաղաքական ուղերձներն աշխարհին, Հայաստանին և իր ներքին լսարանին, գնահատելով նաև Հայաստանի իշխանություն կոչեցյալի թափթփված, անպատասխանատու քայլերի հաջորդականությունը, ռազմաքաղաքական անգործությունը, անհեռանկար պատկերացումները, թե որոնք են մեր դիմակայելու ռեսուրսները՝ պարզ է դառնում, որ Հայաստանն այսօր կարծես ձեռքերը վեր բարձրացրած՝ սպասում է հաջորդ ագրեսիային՝ հույս ունենալով, որ ինչ-ինչ պատճառներով այն չի լինի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:  

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՄԵՆԱԼԿՏԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-14 09:25

    Եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993-ի 4 բանաձևերը այդքան ճակատագրական և լուրջ թղթեր էին, ինչու՞ Հայաստանը ագրեսոր չճանաչվեց, ինչու՞ սանկցիաներ չկիրառվեցին:Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-12 15:57

    2019 թվականի ապրիլից մենք ականատես ենք լինում, որ Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Էրդողանի ցուցումով ամբողջապես փոխվում է: Այս մասին թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսին ասաց թուրքագետՎարուժան Գեղամյանը:  

  • ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ՝ ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՂԱՑԱԾՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

    2022-11-11 12:23

    Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կրկին շփվել են հեռախոսով։ Բայց այս անգամ զրույցի թեման ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները, որքան նոյեմբերի 22-ին ՌԴ առաջնորդի այցը Երևան և ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ նոյեմբերի 23-ին։ Հեշտ է ենթադրել, որ դա լինելու է ամենատարօրինակ գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ. նույն կլոր սեղանի շուրջ նստելու են Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Հայաստանի առաջնորդները: